ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

11 ապր 2022 16:26

ՀՀ ԱԳՆ, ինչո՞ւ եք բլթացրել․ Իլհամը ճիշտ է արել, որ հակադարձել է,կեցցե՛ Ալիևը՝ գործ է անում

Մարդուն սղոցով ողջ-ողջ մասերի են բաժանել ադրբեջանցիները Մարաղայում․ այս պահին կա մարդ, որի աչքի առջև է դա տեղի ունեցել, մեկ ուրիշի աչքերը մայրն անընդհատ փակել է, որ չտեսնի, բայց ինքը կարողացել է տեսնել, ինչպես են ծառից գլխիվայր կախած հային ադրբեջանցիները ողջ-ողջ մաս-մաս անում․ այս դրվագները Yerkir.am-ի հետ զրույցում Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը նշեց՝ անդրադառնալավ Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխան հայտարարությանը, որով Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը Մարաղայի էթնիկ զտումների մասին որակում է «անջատողականության խրախուսում Ադրբեջանի տարածքում»։


«Կոմսուհի Քերոլայն Կոքսն իր աչքով է տեսել և նույնիսկ նկարահանումներ է արել այդ կինը։ Օտարազգի վկաներ կան։ Այդ տարիներին Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանը ևս այնտեղ ներկա է եղել և տեսել․ պատմում է, որ իրենք այն պահին, երբ մուտք են գործել հայ ազգաբնակչությանը պաշտպանելու համար, նրանց դեմն է դուրս եկել թուրքական մի հրոսակ՝ իր զենքերով, նրանք հասկացել են, որ եկել են՝ դիակները, որ մնացել են, նրանց հետ էլ խաղան ու գնան։ Ադրբեջանցիներն առավոտ 5-ին ներխուժելով՝ հասցնում են մոտ 50 հոգու ահասարսուռ տանջանքների ենթարկել»,-վկայեց Մարիամ Ավագյանը։


Սա սովորական թուրքն է՝ նորություն չէ․ 1989-ի դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ի գիշերն արդեն 3 բարդիներ նախշել էին ողջ-ողջ հայերով, որոնց գլխիվայր կախել էին որպես տոնածառի խաղալիքներ և 3-4 օր տնքոց էր այդ ծառերի չորս կողմը։ Այսպիսի դրվագները շատ են, և դրվագից դրվագ նույն մեթոդներն են։


Այսուհանդերձ, Մարիամ Ավագյանը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Մարաղայի կոտորածը դատապարտող հայտարարությունը որակում է «բլթոց», քանի որ դա արվում է առանց իրավական և քաղաքական հենք նախապատրաստելու։


«Ես ուզում եմ ՀՀ ԱԳՆ -ն հարց տալ՝ ինչո՞ւ եք բլթացրել։ Պետք է լինի համակարգված աշխատանք։ Իլհամը ճիշտ է արել, որ հակադարձել է, կեցցե՛ Իլհամը, ինքը գործ է անում, ամեն առավոտ, որ լույսը բացվում է, ինքը գիտի ինչ է անելու այդ օրը, մեր իշխանավորները գիտե՞ն, ռազմավարություն ունե՞ն․ չունեն, դա է աղետը։ Հայաստանի ԱԳՆ-ն ի՞նչ հիմքեր է ստեղծել, որ այդ բլթոցն անի, դրան ի՞նչ է հետևելու, եթե չի արել, ինչո՞ւ է բլթացրել։ ԱԳՆ-ն մտե՞լ է ԱԺ, որ ասի՝ մեր արտաքին քաղաքական ռազմավարությունը պահանջում է, որ մենք Մարաղայի, Սումգայիթի, Բաքվի ցեղասպանությունները բոլորը համալիր նշենք։ Կամ օրենք ընդունենք՝ իրավաքաղաքական գնահատական տանք՝ ինչ է արել Ադրբեջանը և ինչ է անում այսօր։ Ո՞ւր է ՀՀ ԱԳՆ-ի իրավաքաղաքական լուծումը։ Եթե չի արել՝ նույնն է, թե ձեռքդ վայրի մեղվի փեթակի մեջ մտցնես։ Այդ բլթոցով կարող է հերթական մի կազուս-բելլի ստեղծի։ Կարող է՞ մենք իրոք չունենք պետականություն»,-ասաց Մարիամ Ավագյանը։


Ներքին այդ աշխատանքով Հայաստանը պետք է իր դիմադրողականությունը բարձրացներ՝ համոզված է նա։ Այդ դեպքում Իլհամը կտեսներ, որ իր դեմ պատ է կանգնած և հարյուր անգամ կմտածեր՝ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը պատասխանելուց առաջ։


Մարիամ Ավագյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը իր հայտարարությամբ մեր թույլ տեղերը մատնացույց է անում․ մեր օրակարգը մեզ հուշում է։


«Ադրբեջանը լավ լկտիացել է․ լկտիացել է, որովհետև հայկական կողմը ոչինչ չի արել։ Ասենք, Սումգայիթյան դեպքերը տեղի ունեցան Խորհրդային ռեժիմի պայմաններում, հասկանալի է։ Բայց դրանից հետո եղավ Բաքու, եղավ Կիրովաբաթ, Մարաղա, Շամխոր և այլն․ հայկական կողմը ոչինչ չի արել։ Բացարձակ ոչինչ, որպեսզի Սումգայիթն աշխարհին ահազանգ լինի»,-ասաց նա։


Ադրբեջանի ԱԳՆ-ն իր պատասխան հայտարարության մեջ նշում է նաև, որ Խոջալուում մեկ գիշերում, իբրև թե, գազանաբար սպանել են 613 քաղաքացիական անձանց։


Մարիամ Ավագյանը համարում է, որ «մենք կուլ ենք տվել Խոջալուի միֆը», թույլ ենք տվել, որ Ադրբեջանը Խոջալուի միֆը տարածի աշխարհով մեկ։


«Մենք չբացահայտեցինք նույնիսկ, որ Խոջալուում տեղ է գտել հերթական Ցեղասպանությունը մահմեդականացված վրացիների նկատմամբ նույն Բաքվի կենտրոնից։  Այսինքն, եթե Սումգայիթում բացառապես հայերի կոտորեցին, ապա Աղդամի մատույցներում կոտորեցին մահմեդականացված վրացիներին։ Մենք այս մասին չենք խոսել»,-ասաց նա։


Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև նշում է ադրբեջանցի, իբրև թե, 1 միլիոն փախստականների մասին։


«ՄԱԿ-ում ֆիսված է, որ Ադրբեջանն ունի 600 հազար փախստական, իսկ հայ փախստականների մասին ոչ մի խոսք չկա։ Երբ ԵԽԽՎ-ն անցյալ տարի սեպտեմբերի վերջին տվեց որոշման նախագիծ, դրա մեջ հստակ գրված էր, որ Ադրբեջանն ունի 600 հազար փախստական, որոնք պետք է «վերադառնան 7 շրջաններ»։ Այդ 1 միլիոնի միֆն ինքն անընդհատ տարածելով՝ փաստացի թղթի վրա ֆիքսել է 600 հազար փախստական, այն պարագայում, երբ հայկական կողմն իր փախստականների մասին մինչ օրս ոչինչ չի խոսել»,-ասաց Մարիամ Ավագյանը։


Նա նաև նկատում է, որ Իլհամն սկսելու է 4000 իբրև թե անհետ կորածների ծուղակը լարել․ սրա դեմ ևս Հայաստանը ոչինչ չի անում։


Ներսում մենք ամուլ ենք, փաստեց նա, այս պատճառով էլ Ադրբեջանը լկտիացել  է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր