Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

12 ապր 2022 12:18

Զուգորդված աշխատանք ադրբեջանական զինված ուժերի հետ,գտեք ձեզ, մանդատները վայր չեք դնում, բա ինչի՞ եք աշխատավարձ ստանում

«Լավ, բա էս մարդիկ ե՞րբ են աշխատելու, ե՞րբ են իրենց ստացած աշխատավարձն արդարացնելու, ե՞րբ են այս մարդիկ  իրենց վրա ծախսված պետական գումարները  արդարացնելու»,- ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին, ովքեր այսօր հայտարարեցին, որ չեն մասնակցելու այս քառօրյային, մեկնում են Արցախ։

Նրա խոսքով, մատների վրա հաշված օրենսդրական նախաձեռնություններով են հանդես եկել, որոնք միտված են Ռոբերտ Քոչարյանի դատավարության վրա ազդեցություն ունենալ. «Այցեր, ընդհանրապես, որևէ մասնակցություն չկա, ոչ թե նրա համար, որ իրենք ձևակերպում են որպես քաղաքական տուրիզմ, այլ նրա համար, որ մեկը մյուսի նկատմամբ նախանձախնդրություն չառաջանա։ Հանդիպումներ միջազգային գործընկերների հետ, ամենահայտնի «հանդիպումը» Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի ժողովրդավարության վերաբերյալ զեկույցին դեմ քվեարկելն էր, դրանից հետո որևէ էական, լուրջ, նշանակալի հանդիպման մասնակցություն չի եղել։ Մերժում են Նիկոլ Փաշինյանի հետ Արցախի թեմայի շուրջ հանդիպում անցկացնելու և իրավիճակի հետ կապված տեղեկություն ստանալու առաջարկները ու գալ այստեղ և ասել՝ մեզանից ամեն ինչ գաղտնի են պահում և խուսափել բոլոր տեսակի խոսակցություններից։

Զուգորդված աշխատանք ադրբեջանական զինված ուժերի հետ։ Հայտարարություն՝ սադրանք սահմանին, հայտարարություն՝ սադրանք սահմանին, հանդիպում բարձր մակարդակով՝ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին, հայտարարություն ու հանրահավաք։ Հենց ամբողջը իրար հետ զուգորդված է, դրանք զուգադիպություններ չեն ու սրա պատասխանը դուք պետք է տաք ձեր չաշխատելու, ձեր այստեղ չգալու համար»։

Այնուհետև նա մեկ այլ հարցադրում արեց, թե ինչո՞ւ էին այսօր բոլորն այստեղ հավաքված այդ հայտարարությունն անում և դուրս գալիս։ 

«Որպեսզի սեղմվի այն կոճակը, որն ապահովում է  աշխատավարձի մուտքերը պատգամավորների հաշվին։ Խմբակցությունը կարող էր հայտարարություն տարածել և ընդհանրապես չգալ այս դահլիճ: Բայց չէ, պետք էր պարտադիր գալ, գրանցվել, հետո դիմել աշխատակազմին՝ ասելով, որ սա քաղաքական ակցիա է, խնդրում եմ՝ մեր բացակաները համարել հարգելի և աշխատավարձից չպահել»,- իր հարցադրմանը պատասխանեց հենց ինքը։

«Սա է մեր այսօրվա ընդդիմությունը։ Բա լավ, ինչո՞ւ մանդատերը վայր չեք դնում, կարո՞ղ եք դնել, վստահ եմ, որ չեք կարող դնել։ Դրեք մանդատները, եթե այստեղ գործունեություն չեք ծավալում, ապա ի՞նչ եք անում դուք այստեղ, ինչի՞ եք գալիս այստեղ, ինչի՞ եք աշխատավարձ ստանում, ինչի՞ ենք այդ գումարները ձեր սպասարկման համար դուրս գրվում, որ ձեր կայքերի համար նյութեր ապահովե՞ք, մեկ է՝ այդ կայքերը ոչ մեկ չի կարդում, հեռուստաալիքներն էլ, բացի ձեր ընտրողների մի փոքր զանգվածից, մարդ չի նայում։

Գտեք ձեզ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Նա նշեց, որ վրդովված է, քանի որ ունեն շատ կարևոր քառօրյա՝ Նիկոլ Փաշինյանի և կառավարության զեկույց ԱԺ դահլիճում, հարց ու պատասխան կառավարության անդամների հետ. «Արդեն որերորդ անգամ է նույնիսկ այդ աշխատանքային գործառույթը չի օգտագործվում և կրկին ևս մեկ ապացույց է անգործության»։

Նա ասաց, որ ԱԺ աշխատակազմի հետ կքննարկի այս պարագայում այս բացակայությունները ոչ հարգելի ճանաչելու հնարավորությունը, քանի որ  չի համարում, որ նման գործելաոճի համար են  ՀՀ  քաղաքացիները գործուղել ընդդիմադիր գործընկերներին ԱԺ։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր