Ադրբեջանը մերձեցել է Կիպրոսի թուրքերին ղարաբաղյան 2-րդ պատերազմում տարած ռազմական հաղթանակի ֆոնին          Երևանից Արցախի և ՀՀ-ի սահմանամերձ բնակավայրերի համար «անձնազոհ» պայքարող օնլայն «ֆիդայիններին» պետք է մեկ բան հորդորեմ․ Սամվել Հակոբյան       Մենք արեցինք այն, ինչ կարողացանք, իսկ ով մեզ մեղադրում է՝ հրապարակն էլ է ազատ, կառավարության դիմացն էլ, գնացեք և իշխանափոխություն արեք, եթե կարող եք    

12 ապր 2022 13:48

Ամերիկացի գիտնականները 20 տարի հետո մտադիր են վերակենդանացնել 10 հազար տարի առաջ անհետացած մամոնտներին

Ամերիկացի գիտնականները մտադիր են վերակենդանացնել 10 հազար տարի առաջ անհետացած մամոնտներին։ Ծրագրում են 20 տարի անց Արկտիկան բնակեցնել նախապատմական կենդանիներով։ Նրանց կարծիքով՝ դա կօգնի գլոբալ տաքացման դեմ պայքարում։


Նախագծով զբաղվում են ամերիկյան Colossal ընկերության գենետիկները: Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Բեն Լամը։ Ստարտափն արդեն հավաքել է 15 մլն դոլար։


Գիտնականները Հարվարդի բժշկական դպրոցի հետազոտողների հետ միասին ծրագրում են վերակենդանացնել մամոնտներին։ Այսօր դրանցից մնացել են միայն թանգարաններում ցուցադրված կմախքները։


Փորձի ընթացքում գիտնականները նախատեսում են համատեղել մամոնտի և ասիական փղի սառեցված ԴՆԹ-ն։ Ըստ գենետիկների՝ այս կենդանիների գենոտիպերը 99 տոկոսով համընկնում են։ Սպասվում է, որ անհետացած հսկաները հարություն կառնեն մոտ 20 տարի հետո:


«Մամոնտը, որի վրա մենք աշխատում ենք, կունենա աֆրիկյան փղի չափ»,- բացատրել է Բեն Լամը:


Փորձագետների կարծիքով՝ փորձը մեծ հնարավորություններ կբացի գիտության համար՝ վերստեղծելու նախկինում անհետացած կենդանիների բազմաթիվ տեսակներ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր