Գլոբալ տաքացման հետևանքով Արկտիկան հալվելուց փրկելու համար գիտնականներն այն կրկին սառեցնելու ծրագիր են մշակում
![Գլոբալ տաքացման հետևանքով Արկտիկան հալվելուց փրկելու համար գիտնականներն այն կրկին սառեցնելու ծրագիր են մշակում Գլոբալ տաքացման հետևանքով Արկտիկան հալվելուց փրկելու համար գիտնականներն այն կրկին սառեցնելու ծրագիր են մշակում](https://mail.hayacq.com/uploads/posts/2017-11/1510921550_1-0-01.jpg)
Դրա համար մի շարք նախագծեր են անհրաժեշտ, որոնցից մի քանիսը՝ արևի լույսի անդրադարձման միջոցով տարածաշրջանը սառեցնելու ծրագրերն արդեն իրականացվում են, ասվում է The Wall Street Journal-ի նոր կարճ տեսանյութում:
Այն փաստը, որ գիտնականները լրջորեն են քննարկում այս գիտափորձերը, նշանակում է, որ հետևանքների մեղմացման կոլեկտիվ ջանքերը բավարար չեն, քանի որ անցյալ տարին Արկտիկայում գրանցված ցուցանիշներով ամենատաքն էր:
WSJ-ի հոլովակում հոլանդական Arctic Reflections ստարտափը ցուցադրում է սեփական փորձարկման էությունը․ «Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ռազմավարական նպատակով ընտրված վայրերից» ծովի ջրի ներմղում, որպեսզի «վերականգնվի արկտիկական սառույցի ջերմապաշտպանիչ ծածկը՝ ձմռանը սառույցի շերտը հաստացնելու միջոցով»:
«Չմշկասահորդների մարաթոնների համար սահադաշտերի կառուցման հոլանդական մոտեցումը ոգեշնչեց մեզ», - պարբերականին է ասել Arctic Reflections-ի գործադիր տնօրեն Ֆոնգեր Իփման:
Գաղափարն այն է, որ, ոգեշնչվելով սահադաշտերի ստեղծողներից, մարդիկ կարող են ստեղծել պաշտպանիչ սառցե պատյան, որն ավելի հաստ կլինի և որոշ ժամանակով կպահպանի Արկտիկան, մինչև մյուս տեխնոլոգիաները կնվազեցնեն ածխաթթու գազի գլոբալ արտանետումները: