Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

13 ապր 2022 11:07

Ադրբեջանը, վաղ, թե ուշ, կհասնի իր ուզածին,Երևանը պետք է հասկանա, որ չի կարող խանգարել «Զանգեզուրի միջանցքի» մեր ծրագրին․ դա պարտավորություն է

Երևանը պետք է հասկանա, որ չի կարող խոչընդոտել Բաքվին՝ «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքը» կառուցելու հարցում, հայտարարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ տարվա առաջին եռամսյակի արդյունքներին նվիրված խորհրդակցության ժամանակ։

«Հայաստանը պետք է տեսնի, որ չի կարող խանգարել մեր ծրագրերին։ Եթե նրանք մեզ Զանգեզուրով անցում չտրամադրեն, ապա իրենք կլինեն պարտվողը։ Առաջին հերթին, այդպիսով կխախտեն 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունը։ Տվյալ հայտարարությունում հստակ նշված է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև կապ պետք է լինի։ Դա պարտավորություն է»,- ասել է Ալիևը։

Նա նաև նշել է․ «Ադրբեջանը, վաղ, թե ուշ, կհասնի իր ուզածին»։

«Եթե Հայաստանը չի ցանկանում կատարել իր ստանձնած պարտավորությունները, ապա մենք պատասխանատվություն չենք կրի մեր որևէ պարտավորության համար։ Նրանք պետք է դա գիտակցեն և ժամանակ չձգեն։ Միևնույն է, վաղ, թե ուշ, մենք կհասնենք մեր ուզածին։ Ավելի լավ կինի, եթե նրանք մի փոքր շտապեն»,- հայտարարել է Ալիևը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր