Տեսանյութ.«Բանտերի որոշ դատարկ տեղեր պիտի գտնեն իրենց օրինական տերերին»
![](https://www.pastinfo.am/news_images/461/1380108_1/photo_2022_04_13_12_33_44.thumb.jpg)
«Ժամանակ առ ժամանակ մեր կառավարությանը մեղադրում են իբր քաղաքական հակառակորդներին հալածելու, քաղաքական հետապնդումներ իրականացնելու, բռնապետություն հաստատելու փորձերի մեջ: Պատմականորեն ապացուցված փաստ է՝ նման երկրներում, որտեղ հետապնդումներ կան, բանտեր բացվում են և ոչ թե փակվում, նման երկրներում բանտերը լեփ-լեցուն են և ոչ թե կիսադատարկ: Սա, իհարկե, չի նշանակում, թե այսօրվա Հայաստանում բոլոր նրանք, ովքեր օրենքի տառին համապատասխան պետք է բանտում լինեին, բանտում են:
Սա նշանակում է, որ բոլոր նրանք, ովքեր պիտի ազատության մեջ լինեին, ազատության մեջ են ու սա է Հայաստանի մասին մեր ունեցած պատկերացումը: Բայց, մյուս կողմից, իհարկե, պետք է հաշվի առնենք, որ բազմաթիվ հանցագործություններ, ներառյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հարձակումների մի քանի առանցքային դրվագներ, ներառյալ ԱԺ նախագահի դեմ տեղի ունեցած մահափորձը, մինչև օրս բացահայտված չեն, և մեր իրավապահները պիտի ամեն ինչ անեն, որ բանտերի որոշ դատարկ տեղեր գտնեն իրենց օրինական տերերին», - ասաց Նիկոլ Փաշինյանը: