Տեսանյութ. Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս և նույնիսկ պապիս մասին ինչ ասես ասվեց, ձեզ թվում է՝ արժանապատվությում չունե՞մ          Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել       Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է, մենք այնտեղ առևտուր կանենք    

13 ապր 2022 13:58

Շախնազարովի նման դավաճանները միշտ էլ եղել են ու կլինեն.Պարադոքս է այն, որ Շախնազարովի նախնիները նույնպես ղարաբաղցի են

Infoteka24.ru-ն գրում է, որ Կարեն Շախնազարովը վառ օրինակն է այն բանի, որ արյունը միակ գործոնը չէ, որը պայմանավորում է ազգային գիտակցությունը։ Այդ հարցում մեծ նշանակություն ունեն կենսամիջավայրը, դաստիարակությունը, եկամտի աղբյուրը։


Փաստն այն է, որ վերջերս «Մոսկվա-Բաքու» պորտալին տված հարցազրույցում Շախնազարովն ասել է, որ Ղարաբաղը երբեք չի եղել Հայաստանի կազմում, և հայերը պետք է ընդունեն, որ «Ղարաբաղը Ադրբեջանի մաս է»։ Պարադոքս է այն, որ Շախնազարովի նախնիները նույնպես ղարաբաղցի են, բայց միևնույն ժամանակ նա բացարձակապես չգիտի իր պատմությունը։


Ռեժիսորն ու սցենարիստը, ով հետո քաղաքագետ է դարձել, որոշել է հիշել Նադիր Շահին ասելով, որ Ղարաբաղը նա է տվել հայերին։ Պատմության նման այլասերված խեղաթյուրում անգամ բուն Իրանում, անշուշտ, չեն սպասել։ Այո՛, Ղարաբաղի, և նույնիսկ Արևելյան Հայաստանի տարածքները եղել են Պարսկական կայսրության կազմում, դա նորություն չէ, ԲԱՅ՛Ց... Ղարաբաղը միշտ ունեցել է անկախության բարձր մակարդակ՝ պահպանելով իր ինքնատիպությունը։ Հենց այդ հատկությունն էլ Նադիր Շահին թույլ է տվել հարգել և հաշվի նստել Ղարաբաղի ժողովրդի և մելիքների հետ, և նա, փաստորեն, Ղարաբաղի տարածքում հռչակել է պետություն պետության մեջ՝ Խամսայի Մելիքությունը։ Իսկ պատմական աղբյուրները վկայում են Նադիր շահի անձնական մտերիմ ընկերության մասին մելիք Եգանի հետ։


Հատկանշական է այն, որ այն ժամանակ ո՛չ Նադիր շահը, ո՛չ էլ Ղարաբաղի հայերը չէին էլ կարող իմանալ Ադրբեջանի գոյության մասին։ Ժամանակակից Ադրբեջանի բոլոր հողերը մինչև Ռուսական կայսրությանն անցնելը նույնպես Իրանի կազմում են եղել։ Համարձակվենք նշել, որ նույնիսկ Փանահ Խանի գլխավորած թյուրքական ցեղերը, որոնք ժամանակավորապես գրավել էին Ղարաբաղը, հայկական հողերի վրա ստեղծված խանությունն անվանել են ոչ թե Ադրբեջան, այլ Ղարաբաղի խանություն: Լավ է այն, որ Ղարաբաղի պատմության այդ սև էջը երկար չի տևել և շուտով ավարտվել է այդ բարբարոսական ավազակությունը։


Հայկական ազգանուն կրող Շախնազարովն իր հայտարարություններով միայն վիրավորում, պղծում է բոլոր այն հայերի հիշատակը, ովքեր դարեր, հազարամյակներ շարունակ իրենց կյանքի գնով դիմակայել և շարունակում են դիմակայել Արցախը նվաճելու փորձ կատարող թշնամու հորդաներին։ Շախնազարովի նման դավաճանները միշտ էլ եղել են ու կլինեն, բայց նրանք չեն կարող կոտրել ոչ թե արյունով, այլ հոգով իրական հայերին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր