Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը          ՈՒրախ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համար       «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել են    

13 ապր 2022 15:16

Կեցցե՛ս դու,Պուտին, պատերազմի դեմ`պատերազմով, բայց դու անմիջապես աշխարհում դադարեցրիր բոլոր Covid–ները, բոլորն առողջացան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինին ասել է, որ նա դադարեցրել է աշխարհում բոլոր կորոնավիրուսները:
«Երբ ամեն ինչ ավարտվի, պետք է ամեն ինչ վերլուծել։ Կա նաև այն, որ իրավիճակը սրվել է։ Իսկ չէ ՞ որ դա ինչ-որ մեկին ձեռնտու է։ Երեկ Պուտինին եմ ասում` լսի 'ր, դու կեցցե՛ս, պատերազմի դեմ` պատերազմով, բայց դու անմիջապես աշխարհում դադարեցրիր բոլոր կորոնավիրուսները, բոլորն առողջացան», - ասել է Լուկաշենկոն լրագրողներին, հաղորդում է ՌԻԱ նովոստին:

Լուկաշենկոյի խոսքով ՝ շատ մասնագետներ, որոնք կապված են նոր մանրէահիմքերի հայտնաբերման հետ, արագ հարստացել են:
Բելառուսի նախագահը հայտարարել է, որ այժմ աշխարհի վերաբաշխում է կատարվում։
«Ի՞նչ դեր է խաղացել համավարակը։ Ես չգիտեմ (դեռ), բայց հակված եմ այն մտքին, որ այդ դերը մեծ է եղել: Երբ մենք ամեն ինչ համադրենք, եզրակացություններ կանենք։ Բայց բելառուսական ճանապարհը ճիշտ էր, և հիմա այն բոլորի կողմից պահանջված է»,-ասել է Լուկաշենկոն։
Նա դրական է գնահատել Բելառուսում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը։

«Մենք շուտով կվերլուծենք ու կգնահատենք կորոնավիրուսի թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը ։ Չեմ ուզում ասել, որ մենք այդ հարցում ամեն ինչ ճիշտ ենք արել։ Բայց ողջ ժամանակահատվածում մահերի թիվը եղել է ընդամենը 8 հազարին մոտ», - նշել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով ՝ չափազանցություն չպետք է լինի։ Նա նշել է, որ պետք է մաքուր օդում քայլել առանց դիմակի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր