Երևանում հայր ու որդի տանը հակատանկային նռնականետ, 600-ից ավելի փամփուշտ ու ինքնաձիգներ են պահել. (տեսանյութ)

Իրավապահները հայտնաբերել են յոթ ինքնաձիգ, «Կալաշնիկովի» 3 ձեռքի գնդացիր, հակատանկային նռնականետ, պայթուցիչներով նռնակներ, 600-ից ավելի փամփուշտ և այլ ռազմամթերք։ Հայտնաբերվել են նաև մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 125 գրամից ավելի քաշով։ 57-ամյա տղամարդն ու նրա 30-ամյա որդին բերման են ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, ապա ձերբակալվել։
Մինչ այդ, նույն քրեական գործի շրջանակներում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Նոր Նորքի բաժինների, ինչպես և տարածքային քննչական մարմնի ծառայողների արդյունավետ բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 29-ին Երևանի բնակիչ մի տղամարդ կամավոր հանձնել էր գործարանային համարով հրացան, հակատանկային նռնականետներ, 186 փամփուշտով լիցքավորված 13 փամփշտատուփ և տարբեր տրամաչափի ու հրազենների 2700-ից ավելի փամփուշտ։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։