Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

14 ապր 2022 10:49

Լղոզված տեսակետի տողատակում լրջագույն մարտահրավեր կա. խաղաղություն չի լինելու, որովհետև նույն Փաշինյանն է ընդունում, որ Ադրբեջանը հայատյաց քաղաքականություն է իրականացնում. «Փաստ»

Ապրիլի 12-ին ԱԺ ընդդիմությունը բոյկոտեց նիստերը և հայտարարեց Արցախ մեկնելու մասին: Ավելի ուշ պարզվեց, որ նրանց մուտքն Արցախ արգելվել է: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է ընդդիմության նախաձեռնությանը, նաև հաջորդած հայտարարություններին:

«Հայաստանի իշխանություններն ուղղակի կամ անուղղակի ձևով քարոզում են, որ նոր պատերազմից խուսափելու միակ ճանապարհը Արցախն Ադրբեջանի կազմում թողնելն է: Ընդդիմության նախաձեռնությունը գալիս էր հաստատելու այն տեսակետը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և իրական օրակարգն այսօր գտնվում է արցախյան դաշտում: Ու որպեսզի արցախյան օրակարգից մենք չստանանք, այսպես ասած, երևանյան օրակարգ, այսինքն՝ զիջումները չհասցնեն նշված կետին, մենք պետք է տեր կանգնենք մեր իրավունքներին և, ամենակարևորը, ՀՀ անկախության հռչակագրին»:

Անդրադառնալով իշխանության բուռն արձագանքներին, նաև Արցախ գնալը սադրանք որակելուն՝ պատգամավորը մի քանի հանգամանք առանձնացրեց:

«Իշխանության առաջին ռեակցիան ամենաբնականն էր, քանի որ իրենք Արցախի տեղը մոռացել են և պատերազմից հետո Արցախ չեն մեկնում: Բացի այդ, ընդհանրապես, Արցախը մոռացության են մատնում: Իրենք Արցախի խնդիրը բեռ են համարում և այդ բեռից ազատվելու համար էլ իրականացնում են, այսպես կոչված, խաղաղասիրական քարոզը: Սա է պատճառը, որ առաջին արձագանքը բուռն էր ու հակասում էր ավելի ուշ ԱԳՆ-ի կողմից արված հայտարարությանը, նաև երեկ ԱԺ-ում հնչեցրած իրենց տեսակետներին, երբ ասում են՝ լավ չի, որ պատգամավորների տեղաշարժվելու իրավունքը խոչընդոտված է: Մի կողմից՝ հայտարարել, թե Արցախ մեկնելը սադրանք է, մյուս կողմից էլ ասել, թե վատ բան է եղել, որ պատգամավորների տեղաշարժվելու իրավունքը խոչընդոտվել է, մի քանի փաստի մասին է վկայում: Նախ՝ վկայում է այն մասին, որ իշխանությունները անձնական տեսակետ չունեն: Բայց այստեղ հարցն այն է, թե իշխանությունն իր կողմից ինչ է անում, որ քաղաքացիների ազատ տեղաշարժն ապահովվի:

Քայլեր պետք է ձեռնարկի, որոնք չկան, չգիտենք, թե իրենք կոնկրետ ինչ միջամտություն են իրականացրել: Այն, որ սա նաև իրենց ցանկությամբ է եղել, այս առումով հարցեր կան ՀՀ իշխանություններին, հարցեր կան նաև ռուս խաղաղապահների միջամտության առումով, բայց ռուս խաղաղապահներն այն սուբյեկտը չեն, որոնց Հայաստանի քաղաքացները պետք է դիմեն: ՀՀ քաղաքացիներին պետք է հետաքրքրի ՀՀ իշխանության տեսակետը, մասնավորապես, թե ինչ են արել իրավունքները վերականգնելու համար: Համոզված եմ, որ ոչինչ չեն արել: Իրականում անգամ իրենց սեփական տեսակետների մեջ են խճճվում: Մի կողմից` հայտարարելով, թե Արցախ գնալը սադրանք է, մյուս կողմից ասել՝ ինչու չթողեցին պատգամավորներին Արցախ գնալ, մեծ հաշվով, երկակի ստանդարտների, երեսպաշտության, նաև դեմագոգիայի հերթական օրինակն է»,-ասաց Ա. Թևանյանը:

Անդրադառնալով երկրի առաջ ծառացած մարտահրավերներին՝ պատգամավորը հավելեց. «Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր համար Արցախի կարգավիճակի հարցը երկրորդ պլան է մղվում, և առաջնային են դառնում արցախահայության իրավունքների և այլնի հետ կապված հարցը: Սա նշանակում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում: Ադրբեջանի նպատակները հստակ են. իրենք ասում են՝ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Հստակ է նաև ընդդիմության տեսակետը՝ համաձայն որի, Արցախը որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում թողնելն անընդունելի է: Այս հարցում լղոզված է Նիկոլ Փաշինյանի տեսակետը, իսկ լղոզվածության տողատակում հետևյալն է. «Որպեսզի խուսափենք նոր պատերազմից, պետք է գնանք զիջումների, այսինքն՝ Արցախը թողնենք Ադրբեջանի կազմում»: Սա լրջագույն մարտահրավեր է և՛ Արցախի, և՛ Հայաստանի համար: Եթե Հայաստանի իշխանությունները ներկայացված լինեն այս դեմքով, այդ մարտահրավերներն էլ ավելի են մեծանալու»:

Ընդհանուր առմամբ, պատգամավորի խոսքով, իրավիճակը շատ վտանգավոր է հատկապես այն առումով, որ բացահայտ թուրք-ադրբեջանական օրակարգն են իրականացնում: «Նիկոլ Փաշինյանը համաձայնում է բոլոր պահանջներին ու դա ձևակերպում որպես խաղաղության հասնելու ճանապարհ: Մինչդեռ այն իրականում խաղաղություն չի լինելու, որովհետև նույն Նիկոլ Փաշինյանն է ընդունում, որ Ադրբեջանը հայատյաց քաղաքականություն է իրականացնում, նպատակ ունի հայաթափել Արցախը: Այս պայմաններում ինչպե՞ս կարելի է հայտարարել, որ եթե «գնանք զիջումների ու կարգավիճակի հետ կապված իջեցնենք մեր նշաձողը, ապա կարող ենք խաղաղ ապրել»: Ես ակնհայտորեն տեսնում եմ, որ իրականում իրենք իրենց իշխանության հարցն են լուծում, որ ինչքան հնարավոր է՝ այն շատ երկարաձգեն, ընդ որում՝ օրվա ռեժիմով: Մեկ օր ավելի իշխանության մնալն իրենց համար օգտակար է ու կարևոր: Հենց այս տրամաբանությամբ են առաջնորդվում և իրականացնում են թուրքադրբեջանական օրակարգը»,-ասաց նա:

Պատգամավորի խոսքով, մինչդեռ, մեր իրական օրակարգը Հայաստանի և Արցախի անվտանգությունն է, և բոլոր գործողություններն այդ ուղղությամբ պետք է լինեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր