Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք    

14 ապր 2022 14:11

Մենք երկիր ենք, մենք մատաղացու գառ չենք, որ տարբեր տեղերում որոշեն՝ ոնց և ինչքան մեզ մորթեն և ինչքան մեզ ներեն

Նիկոլ Փաշինյանը համարում է, թե հողերը պահել ենք այնքան, քանի դեռ դա ձեռնտու է եղել շատերին և գտնում է, որ կարող է օրակարգ որոշել տարածաշրջանում։ 

Փաշինյանը նշեց, որ շատ ճիշտ գնահատական է հնչել, ասվել է՝ իսկ Ադրբեջանն ուզու՞մ է խաղաղություն, կամ Ադրբեջանի համար որքանո՞վ է ընդունելի այն, ինչ ասում ենք։ Թեև մտահոգությունները Փաշինյանը ճիշտ գնահատեց, բայց հայտարարեց, թե խոսքն այլ բանի մասին է և երբ ինքն ասում է, որ մեր առաջ տարածություն ենք բացել, նկատի ունի, որ ի վերջո, մենք պետք է օրակարգ բերենք հարցեր, պետք է լցնենք բովանդակությամբ տարածաշրջանային օրակարգը։

«Հերիք է մեզ անընդհատ օրակարգեր պարտադրեն և մատուցեն։ Հասկանում եք, մենք օրակարգ չենք պարտադրել, ինչու և ինչքան ենք մենք պահել հողեր՝ պահել ենք այնքան և որովհետև, քանի դեռ շատերին ձեռնտու է եղել։ Ախր, եկեք սա հասկանանք, լավ, ինչքան կարելի է »,- հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով. «Հիմա խոսում ենք Հայաստանի և Արցախի լինել-չլինելու մասին, Հայաստանը և Արցախն ընդամենը հողակտորներ չեն, որովհետև Հայաստանի երբեմնի բոլոր հողակտորներն էլ այսօր կան երկրագնդի վրա և գոյություն ունեն։

Հայաստանը մարդիկ են, կարգավիճակ է, միջազգային իրավահարաբերությունների սուբյեկտ է։ Մեր շուրջ ահավոր մեծ ագրեսիվություն կա և այդ ագրեսիվությունը միայն այնտեղ չէ, որտեղ տեսնում ենք։ Այդ ագրեսիվությունը պետք է կառավարել»։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում երեկվա Արցախի վերաբերյալ իր տարակուսելի ելույթով նոր տարածություն է բացվել Հայաստանի և Արցախի համար։

«Ես էլ եմ մտածել երեկվա իմ ելույթի մասին, թե ինչ էր նշանակում իմ ելույթը։ Ես հստակ գնահատական ունեմ երեկվա իմ ելույթի վերաբերյալ, այդ ելույթով մենք տարածություն բացեցինք Հայաստանի Հանրապետության համար և Արցախի համար։ Նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանը և Արցախը զրկվել էին քաղաքական, դիվանագիտական տարածությունից։ Մենք ճանապարհ ենք բացում ՀՀ և Արցախի համար, ճանապարհ ենք բացում՝ պետականությունը պահպանելու»,- հայտարարեց Փաշինյանը։
Վարչապետի տպավորությամբ որոշ մարդիկ երազում են, որ Ղարաբաղի ժողովուրդը օր առաջ դուրս գա։

«Ոչ, Ղարաբաղի ժողովուրդը դուրս պետք է չգա Ղարաբաղից։ Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է ապրի, Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է ունենա իրավունքներ, ազատություններ, կարգավիճակ։ Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է լինի ղարաբաղցի, արցախցի և հայ։ Սրա մասին է խոսքը»,- շեշտեց Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց, որ պատերազմում զինծառայողները դրա համար են զոհվել, որպեսզի հեռանկար բացվի Ղարաբաղի և Հայաստանի համար։

«Մենք ճանապարհ ենք բացել, որպեսզի մեր ժողովրդին մատաղացու գառան կարգավիճակից դուրս բերենք»,- ընդգծեց Փաշինյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր