ՔՊ-ում կադրային սով է, ոչ կին են գտնում, ոչ էլ տղամարդ․ «Հրապարակ»          Հոկտեմբերի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Հոկտեմբերի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

14 ապր 2022 17:24

Չեմ հավատում Ռուսաստանի մեկուսացմանը, նա աշխարհի մեծ տերություն Է.Ցեղասպանությունն ունի իրավաբանորեն շատ հստակ սահմանում, եւ այն չի համապատասխանում իրադրությանը

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը («Ազգայն միավորում») կարծում Է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Արեւմուտքի երկրներից խնդրում Է ավելին, քան նրանք ի վիճակի են նրան տալու:

«Զելենսկին ավելի ու ավելի շատ օգնություն Է ցանկանում: Երբեմն նա խնդրում Է ավելին, քան կարելի Է տալ»,- ապրիլի 14-ին ասել Է Լը Պենը France 2 հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Պատասխանելով հաղորդումը վարողի հարցին՝ նա արտահայտվել Է Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ կիրառված «ցեղասպանություն» տերմինի գործածման դեմ:

«Ցեղասպանությունն ունի իրավաբանորեն շատ հստակ սահմանում, եւ այն չի համապատասխանում իրադրությանը»,- ասել Է Լը Պենը: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի համաձայնվել ԱՄՆ-ի նաշագահ Ջո Բայդենի ասածին, որը պնդել Է, թե Ուկրաինայում տեղի ունեցողն իրեն «ցեղասպանություն» Է թվում: Ֆրանսիայի ղեկավարը «տերմինների գործածման հարցում զգուշության» կոչ Է արել: Լը Պենը միաժամանակ ընդգծել Է, որ չի հավատում Ռուսաստանի մեկուսացման հնարավորությանը միջազգայն ասպարեզում: «Դա աշխարհի մեծ տեություն Է»,- ասել Է նա՝ նշելով, որ հանդես Է գալիս ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի շփումների վերականգնման օգտին ուկրաինական հակամարտության ավատից հետո:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր