Աշխարհը կորցնում է ուկրաինական հակամարտության նկատմամբ հետաքրքրությունը          Իրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ       Ուկրաինական Լիսիչանսկի բոլոր մուտքերն ու ելքերը շրջափակված են, կարելի է ենթադրել, որ շուտով կսկսվի լայնամասշտաբ հարձակում    

14 ապր 2022 16:35

Պետք է Փաշինյանից ճշտել, թե ով է այդ միջազգային հանրությունը.Որ պահին խաղաղապահները դուրս եկան Արցախից, Արցախի ժողովրդի ցեղասպանությունը ընդամենը ժամերի հարց է.

«Այսօր միջազգային հանրությունը մեզ հստակ ասում է՝ լինել աշխարհի միակ երկիրը, որը երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար։ Միջազգային հանրությունը մեզ ասում է, որ մի փոքր իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը և մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ, հակառակ դեպքում խնդրում ենք մեզ վրա հույս չդնել, ոչ թե որ չենք ուզում ձեզ օգնել, այլ որ չենք կարող»,- երեկ ԱԺ-ում ելույթի ժամանակ ԱԺ ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:


Քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ նախ պետք է Փաշինյանից ճշտել, թե ով է այդ միջազգային հանրությունը.


«Վարչապետ ընտրվելուց ի վեր երեկ առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը եղավ բացարձակապես անկեղծ, երբ հայտարարեց, որ ինքը, որպես երկրի ղեկավար, չունի ներուժ՝ դիմակայելու միջազգային հանրությանը: Նախ պետք է հասկանալ, թե ով է այդ միջազգային հանրությունը, որին դիմակայելու ներուժ Հայաստանը չունի, և ինքը խոսում է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ որևէ կարգավիճակով, ինքնավարության որևէ աստիճանով Ադրբեջանի կազմում լինելը նշանակելու է Արցախի ժողովրդի ցեղասպանություն, բնաջնջում: Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հարցն իր ուսապարկերի հետ միասին լուծելու: Հարցը պարտադիր պետք է դրվի համաժողովրդական հանրաքվեի, որին պետք է մասնակցի նաև Արցախի բնակչությունը: Ժողովուրդը պետք է ոտքի կանգնի և այն առաջարկները, թեզերը, որոնք երեկ ԱԺ ամբիոնից առաջ քաշեց Նիկոլ Փաշինյանը, պահանջի դնել հանրաքվեի: Ես ուզում եմ հուսալ, որ ժողովուրդն այս անգամ թույլ չի տա միանձնյա, հուլիսին ստացած մանդատին հղում անելով, սեփական ուսապարկերի հետ որոշել Արցախի և Հայաստանի ճակատագիրը»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Զոհրաբյանը:


Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ երեկ արված հայտարարություններին, Զոհրաբյանը դրանք ավելի ռացիոնալ որակեց.


«Ես պարբերաբար լինում եմ Արցախում, և կարող եմ ասել հետևյալը. այո՛, որ պահին խաղաղապահները դուրս եկան Արցախից, իմացեք, որ Արցախի ժողովրդի ցեղասպանությունն ու էթնիկ զտումը ընդամենը ժամերի հարց է: Կրկնում եմ՝ թեկուզ ինքնավարության կարգավիճակով Արցախը Ադրբեջանի կազմում, նշանակում է ցեղասպանություն, և երբ Փաշինյանն իր կյանքում ունեցած ամենաանկեղծ ելույթում ասաց այն, ինչ մտածում է, այն ինչ պատրաստվում է անել, ես ուզում եմ, որ հասարակությունը նրանից պահանջի նշել, թե ով է այդ միջազգային հանրությունը: Այդպես լղոզած ձևակերպումներով ասել միջազգային հանրություն և զոհասեղանին դնել Հայաստանը, ուղղակի կնշանակի տանել դեպի էթնիկ զտումների Արցախը և վտանգել Հայաստանի ինքնիշխանությունը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր