Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

15 ապր 2022 11:09

Ամերիկացի գիտնականները պոտենցիալ վտանգավոր կենսաբանական նյութերի փորձարկումներ են արել Խարկովում հոգեկան հիվանդների վրա

ԱՄՆ-ի գիտնականները Խարկովում հոգեբուժական հիվանդանոցի բուժառուների վրա դեղերի վտանգավոր փորձարկումներ են իրականացրել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը։
«Ուկրաինայի տարածքում հատուկ գործողության ընթացքում պարզվել է, որ 2019-ից 2021 թվականն ընկած ժամանակահատվածում Մերեֆա քաղաքի (Խարկովի մարզ) լաբորատորիայի ամերիկացի գիտնականները պոտենցիալ վտանգավոր կենսաբանական նյութերի փորձարկումներ են անցկացրել Խարկով քաղաքի թիվ 3 մարզային կլինիկական հոգեբուժական հիվանդանոցի բուժառուների վրա»,- ասել է նա:


Գեներալն ավելացրել է, որ հոգեկան խանգարումներ ունեցող անձանց ընտրել են փորձերի համար՝ հաշվի առնելով նրանց տարիքը, ազգությունը և իմունային կարգավիճակը, հատուկ ձևաթղթերի վրա արձանագրվել է հիվանդների վիճակի շուրջօրյա մոնիթորինգի արդյունքը:

Կիրիլովն ընդգծել է, որ «հիվանդանոցի տվյալների բազայում տեղեկությունը չի արձանագրվել, բժշկական հաստատության անձնակազմը ստորագրություն է տվել տվյալները չհրապարակելու մասին»:
«2022 թվականի հունվարին Մերեֆի լաբորատորիայի գործունեությունը դադարեցվել է, բոլոր սարքավորումներն ու նյութերը դուրս են բերվել Ուկրաինայի արևմուտք։ Կան այդ անմարդկային փորձերի մի շարք վկաների ցուցմունքներ, մարդկանց անունները չենք կարող բացահայտել՝ նրանց անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասել է Կիրիլովը։


Նա նաև նշել է Ուկրաինայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ամերիկացի ու եվրոպացի աշխատակիցների անունները, որոնք ի շահ ամերիկյան ռազմա-կենսաբանական ծրագրի` զբաղվում էին ուսումնասիրություններով:
«Կներկայացնեմ այն պաշտոնատար անձանց անունները, որոնք ներգրավված են եղել ռազմա-կենսաբանական ծրագրերի իրականացման մեջ։ Ուկրաինայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է ԱՄՆ քաղաքացի Քերթիս Բելայաչը: Ծնվել է 1968 թվականի օգոստոսի 27-ին, Կալիֆոռնիայում, սովորել է Կալիֆոռնիայի Անդերսոնի անվան կառավարման համալսարանում։ Ունի միջազգային ֆինանսների մագիստրոսի աստիճան և աշխատում է Ուկրաինայում 1994 թվականից»,- ասել է նա։


Նրա խոսքով՝ ԵՄ-ից կենտրոնի վարչության նախագահն է Էդդի Արթուր Մայերը, ԱՄՆ-ի կողմից կենտրոնի աշխատանքը ղեկավարում է Ֆիլ Դոլիֆը, որը Պետդեպարտամենտում զբաղեցնում է միջազգային անվտանգության և զանգվածային ոչնչացման զենքի չտարածման ծրագրերի հարցերով քարտուղարի խորհրդականի տեղակալի պաշտոնը:
Գեներալն ընդգծել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության ստացած փաստաթղթերը հաստատում են ամերիկյան ռազմական գերատեսչության հետ Ուկրաինայի գիտատեխնոլոգիական կենտրոնի կապը Պենտագոնի հիմնական կապալառուի հետ` Black & Veatch ընկերության միջոցով: Կիրիլովի խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ն ունի այդ ընկերության փոխնախագահ Մեթյու Վեբերի նամակագրությունը, որտեղ նա պատրաստակամություն է հայտնում կենտրոնի հետ աշխատել Ուկրաինայի տարածքում անցկացվող ռազմա-կենսաբանական հետազոտությունների շրջանակում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր