Ձերբակալվել է «գող Բջե» կեղծանունով հայտնի Վ.Հ.-ն. ՔԿ          Ծաղկունքում գայլերի hարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են uատկել       Կենդանակերպի այս նշանները «հաջողությունների շարք» կապրեն    

24 սեպ 2016 13:25

Ո՞վ կնշանակվի Էկոնոմիկայի նախարար

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն այլևս չի ղեկավարելու ոլորտը և հնարավոր է  ստանձնի բնապահպանության նախարարի պաշտոնը: Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ այդ մասին պետք է քննարկեն ՀՅԴ Գերագույն մարմնում, որից հետո նոր միայն որոշում կկայացնեն: Կարծես արդեն որոշումը կա:

Hayacq.com-ի տեղեկություններով ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը կնշանակվի ՀՀ բնապահպանության նախարար, իսկ նրա փոխարեն Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը կզբաղեցնի Միջազգային տնտեսական ինտեգրացիայի և բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր