Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

15 ապր 2022 13:14

Ակնկալում ենք, որ քաղաքացիները հոսանքի, գազի համար պակաս կվճարեն,արտագնա աշխատանքի մեկնողների համար պոտենցիալ աշխատատեղ կստեղծենք

Հույս ունենք, որ բնակարանների ռենովացիայի ծրագիրը կդառնա ծավալուն տնտեսական ծրագիր: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրին:


Նշենք, որ այդ ծրագրով առաջարկվում է ամբողջապես կամ մասնակի սուբսիդավորել բնակարանի կամ բնակելի տան էներգաարդյունավետ նորոգման համար ներգրավված վարկային միջոցների տոկոսադրույքները: Սահմանամերձ բնակավայրերում վարկի տոկոսներն ամբողջովին սուբսիդավորվեն, ոչ սահմանամերձ գյուղերում կսուբսիդավորվեն այնքան, որ վարկատուի վրա կմնա 2 տոկոսը, քաղաքներում՝ 3 տոկոսը, իսկ Երեւանում՝ 5 տոկոսը: Ծրագիրը կտարածվի մինչեւ 2023 թվականի հուլիսի 1-ը վերցնելիք վարկերի վրա:


Այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Դուք գիտեք, որ խորհրդային ժամանակներից, հատկապես՝ մարզերում, շատ դեպքերում կառուցվել են բնարականներ, որոնց մի հսկայական մասը չի օգտագործվում: Չնայած մարդիկ ապրել են այդ տարածքում, բայց զգալի մասը լքված տարածքի կարգավիճակ է ունեցել: Երկրորդ՝ այս ընթացքում կտրուկ մեծացել է վարձու բնակարանների պահանջարկը,  եւ աճել են գները: Հայտնի հանգամանքների բերումով անորոշություններ են առաջացել արտագնա աշխատանքի մեկնողների առնչությամբ: 


Մենք մտածել ենք, որ գործարկենք պետական ծրագիր, որի շրջանակներում քաղաքացիներին առաջարկում ենք սուբսիդավորվող վարկեր վերցնել եւ ռենովացիայի, վերակառուցման ենթարկել բնակարանները՝ պայմանով, որ այդ ծախսերի 20-30 տոկոսը  կօգտագործվի բնակարանի էներգախնայողության համար:


Մենք ակնկալում ենք, որ քաղաքացիները հոսանքի, գազի համար պակաս կվճարեն, եւ այս ներդրումն իրեն կարդարացնի:


Ի վերջո, ակնկալում ենք, որ այս ծրագրի շրջանակներում մենք նաեւ կապահովենք արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիներին, որոնք չեն կարողանա այս տարի մեկնել, նրանց համար պոտենցիալ աշխատատեղ ենք ստեղծում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր