Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

15 ապր 2022 13:53

Չի բացառվում, որ այս իշխանությունները Թուրքիային և Ադրբեջանին խնդրեն սահմանային միջադեպեր առաջացնել.Պատերազմի վտանգն ուռճացվում է, որպեսզի հիմնավորվեն զիջումները

«Մեր ժողովրդին վախեցնում են պատերազմով, որպեսզի, այսպես կոչված՝ տարածություն բացեն: Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ «ես տարածություն եմ բացում», ճիշտ է ասում, բայց մինչև վերջ չի ասում: Ինքը տարածություն է բացում թուրք-ադրբեջանական զույգի համար, Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու, այնտեղ ռուս խաղաղապահների գոյությունն իմաստազրկելու և, հետագայում, Հայաստանից Գյումրու ռազմաբազան վերացնելու համար: Ահա սա է, որ կոչվում է տարածություն բացել»,- ԱԺ ճեպազրույցի ժամանակ կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:


«Ես ուզում եմ մեր ժողովրդին փոխանցել, որ պատերազմի վտանգ չկա: Պատերազմ Արցախում, դա նշանակում է՝ պատերազմ Ռուսաստանի և Իրանի դեմ, պատերազմ՝ Հայաստանի դեմ: Էս պահին էդ վտանգը չկա, դա ուռճացվում է, որպեսզի հիմնավորվեն զիջումները»,- նշեց Թևանյանը:
«Այս իշխանությունները, երբ որ ժողովրդին վախեցնում են պատերազմով, իրականում դրա տակ պետք է հասկանալ հետևյալը. մենք տեսել ենք, որ օպերատիվ կապ կա Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան իշխանությունների միջև, այս իշխանության լկտիության մակարդակի վրա չկասկածելով, չի բացառվում, որ նույն Թուրքիային և Ադրբեջանին խնդրելու են, որպեսզի սահմանային միջադեպեր, լարվածություն առաջացվի, որպեսզի դա հայ ժողովրդի վրա վաճառվի, թե տեսեք՝ պատերազմ է լինելու, եթե ներքին ցնցումներ լինեն»,- ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ նշելով, որ իրենք նույնպես ներքին ցնցումներ չեն ուզում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր