Այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրելը, մեր դիրքորոշումը չի փոխվելու, շարունակելու ենք մնալ հավատարիմ մեր ծառայությանը, ազգին և հայրենիքին          Դատարանը վերադարձրել է Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը՝ ընտրություններին մասնակցելու համար       Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ»–ին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ    

15 ապր 2022 16:01

Ուկրաինայում կատարվել են հրեշավոր հանցագործություններ, ՌԴ-ն պետք է պատասխանատվություն կրի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թվիթերյան իր էջում գրել է, որ հեռախոսով կապ է հաստատել Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ, որպեսզի իր աջակցությունը հայտնի Ուկրաինային։
Մակրոնն ընդգծել է, որ պատերազմի 50 օրերի ընթացքում Ֆրանսիան ուկրաինական բանակին տրամադրել է ավելի քան 100 միլիոն եվրոյի զինտեխնիկա և կշարունակի տրամադրել։
Բացի դրանից, Ֆրանսիան Ուկրաինա է ուղարկում 24 հրշեջ և 50 շտապօգնության մեքենաներ: «Ուկրաինայում կատարվել են հրեշավոր հանցագործություններ:
Իրադարձությունների վայրում մեր փորձագետները ուկրաինական և միջազգային դատական ​​մարմիններին օգնում են հավաքել ապացույցներ և որոշել մեղավորներին:
Ռուսաստանի իշխանությունները պետք է պատասխանատվություն կրեն: Առանց արդարության խաղաղություն չկա»,- հավելել է Մակրոնը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր