Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա          Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են       Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»    

16 ապր 2022 18:00

Եղանակը կտաքանա

Հանրապետության տարածքում` ապրիլի 16-ի և 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև: Ապրիլի 17-19-ը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-19-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում Երևան քաղաքում՝  ապրիլի 16-ի ցերեկը, 17-19-ը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ:

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +14+16։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -3-+1, ցերեկը՝ +13+16,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +11+14,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +16+18,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +9+14, 

Լոռիում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +14+17, 

Տավուշում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +19+23,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +9+13,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +14+19,

Արարատում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +20+23, 

Արմավիրում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +20+22, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +9+12,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +19+22,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +21+25,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +12+16,

Արցախում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +19+23։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր