Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը          Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց       Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն    

18 ապր 2022 16:13

Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են քր. գործ հարուցել Փաշինյանի նկատմամբ, նրա կողմից հարցերին պատասխանելիս հնչել են ոչ կոռեկտ ձևակերպումներ

Հայաստանյան զորամասներից մեկի հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայողների ծնողներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։
Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մանասյանը` ԱԺ–ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո արցախյան պատերազմի զոհերի ծնողները որոշել են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ՀՀ դատախազություն։
«Մեր որդիները զոհվել են 2020թ–ի հոկտեմբերի 12-ին, Ջուղարլու կոչվող տեղանքում` հակառակորդի կողմից հարձակման ենթարկվելու հետևանքով։ 2022թ–ի ապրիլի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հարցերին պատասխանելիս հնչել են այնպիսի ձևակերպումներ, որոնք մեզ հիմք են տալիս հաստատված համարելու, որ 2020թ–ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունները սկսել են իրականացվել ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի դրդմամբ, ինչպես նաև նրա` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում»,– ասաց նա։
Ծնողների համոզմամբ` Նիկոլ Փաշինյանը, նախապես իմանալով պատերազմի հետևանքները, հնարավոր կորուստներն ու զոհերը, դիտավորությամբ չի կանխել պատերազմն ու իր անգործությամբ Ադրբեջանին դրդել է պատերազմ սկսել։ Արդյունքում զոհվել են 3800 զինծառայողներ, անհայտ կորել 100-ից ավելի անձինք, գերեվարվել 500–ից ավելի զինծառայողներ ու քաղաքացիական անձինք, հաշմանդամ դարձել 11 000-ը։
Այս հիմքով զոհված 19 զինծառայողների ծնողներ դիմում են գլխավոր դատախազին` քրեական գործ հարուցելու պահանջով։
«Մենք ակնկալում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազը մեզ պետք է ընդունի, մեր հարցերին պատասխանի և, բնականաբար, գործին տա ընթացք»,– ասաց Մանասյանը։
Ծնողները նշեցին, որ դատախազին ներկայացրած բողոքը բաց է, ու բոլոր զոհերի ծնողները կարող են միանալ դրան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր