Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

18 ապր 2022 16:42

Աշխատանքներ ենք տանում, որ Ջալալ Հարությունյանի, մնացածի նկատմամբ մեղադրանք առաջադրեն.. զոհված զինծառայողի հարազատ

Մեր երեխաների հարցով, մինչև Ջալալ Հարությունյան, դիմումներ ենք ներկայացրել Դատախազություն, առաջին դիմումը եղել է դեկտեմբերին, մինչև հիմա գործը քննվում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ցորի զորամասի զոհված զինծառայողներից Ռուբեն Պողոսյանի հարազատը՝ Եղիշե Զաքունցը։

«Այդ գործով դիվիզիոնի շտաբի պետ Գևորգ Գևորգյանը ձերբակալված է, նախաքննական աշխատանքներ են տարվում թե՛ Ջալալ Հարությունյանի, թե՛ գեներալ Բաղդասարյանի, թե՛ մնացածի նկատմամբ։ Համբերատար սպասում ենք ընթացքին»,- ասաց նա։։

Նշենք, որ Ցորի Դ-20 հրետանային զորամասի զոհերի հարազատները Գլխավոր դատախազության շենքի դիմաց են՝ Փաշինյանի դեմ հաղորդում ներկայացնելու նպատակով՝ հիմք ընդունելով Փաշինյանի՝ ԱԺ-ում արած այն արտահայտությունը, որ կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը, առանց զոհերի։

Ցորի զինծառայողների ծնողները պնդում են, որ իրենց երեխաներն արժանացել են այդ ճակատագրին բանակի ղեկավարության սխալ տեղեկությունների կամ տեղեկությունների բացակայության պատճառով։ Այս գործով ՊԲ N զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գևորգ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել: Նա մեղադրվում է անգործություն դրսևորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր