Կոչ ենք ուղղում իրավասու պետական մարմիններին՝ կասեցնել վարչապետի այս անօրինական և անհեռատես քաղաքականությունը          Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Վասակ Դարբինյանն ընտրվել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ    

18 ապր 2022 16:56

Հիմար, ի՞նչ ես խոսում, այդքան ժամանակ չունենք,մի քանի օրից ձեր վերջը կտանք.Կադիրովը՝ Զելենսկուն

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ում նոր կոչ է հրապարակել՝ ուղղված Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Ձայնային հաղորդագրության հրապարակման պատճառ են դարձել Զելենսկիի խոսքերն այն մասին, որ Ուկրաինան պատրաստվում է կռվել Ռուսաստանի հետ ևս 10 տարի։

«Այստեղ կարդացի, որ Զելենսկին հայտարարել է 10 տարի պայքարելու պատրաստակամության մասին։ Հիմար: Ի՞նչ ես խոսում: Մենք այդքան ժամանակ չունենք։ Մի քանի օրից ձեր վերջը կտանք։ Դուք շիզոֆրենիա ունեք, կարծում եմ: Գնա քո ավագ եղբոր՝ Բայդենի մոտ»,- սպառնացել է Կադիրովը Ուկրաինայի նախագահին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր