Ընդամենը մի մանդատի համար, պատրաստ եք ծախել Հայաստանը եւ Արցախը.չփոխանցեմ այն հայհոյանքները, որ դուք տալիս էիք Փաշինյանի հասցեին

«Լենա Նազարյանը, որտեղ մի ճմրթված թուփ էր տեսնում, գնում գրկում էր եւ բնապահպանական աղիողորմ ճիչեր էր արձակում: Տիկին Նազարյան, ես չտեսա ձեր ճիչը, երբ ձեր սիրած թուրքը սպիտակ ֆոսֆոր էր կիրառում մեր զինվորների դեմ: Ամոթ է, որդի ունեք, ձեր որդու մասին մտածեք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ արձագանքելով իշխող ուժի պատգամավոր Լենա Նազարյանի այն հայտարարությանը, որ զարմանում է, որ կանայք, փոխարեն ասեն՝ խաղաղության պայմանագրիր կնքեք Ադրբեջանի հետ, ասում են՝ սահմաններն ամրացրեք:
Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարություններին էլ, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ վերջինս իրեն ստիպում է մասնավոր զրույցներ հրապարակել. «Երբ ձեզ առաջարկ չէր եղել անցնելու այս կուսակցության … ամեն օր, երբ մենք զբոսնում էինք եւ մեր ճանապարհները հատվում էին «պրոսպեկտի» մայթին… չփոխանցեմ այն հայհոյանքները, որ դուք տալիս էիք Նիկոլ Փաշինյանի հասցեին եւ ասում էիք՝ մի բան արեք, օր առաջ ազատվեք այս արհավիրքից: Ես կարծում եմ, դուք տղամարդկային արժանապատվություն կունենաք եւ չեք ասի, որ ես ստում եմ, որովհետեւ ինձ հետ միշտ կար մի մարդ, որը լսում էր եւ ասում էր՝ ի՜նչ ազնիվ մարդ է, ոնց է հասկանում իրականությունը եւ ոնց է ատում Նիկոլին: Ընդամենը մի մանդատի համար, դուք պատրաստ եք ծախել Հայաստանը եւ Արցախը»: