Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

19 ապր 2022 11:26

ԻՆչո՞ւ է Ադրբեջան այդքան ոգևորված Իրաքի տարածք Թուրքիայի ներխուժմամբ, նրանք ունեն իրենց ծրագրերը

Թուրքիան գործողություններ է սկսել Հյուսիսային Իրաքի դեմ, որը ոչ այլ ինչ է, քան հերթական զինված ներխուժման փորձ Իրաքի միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա։ Ֆորմալ առումով դա իրականացվում է ՔԲԿ-ի դեմ հակաահաբեկչական գործողության քողի ներքո, սակայն իրական նպատակը այլ պետությունից նոր տարածքներ բռնազավթելն է և յուրացնելը, ճիշտ այնպես, ինչպես դա արեցին Սիրիայի դեպքում։

Այս առումով հետաքրքիր են հատկապես ադրբեջանական արձագանքները։ Ադրբեջանում մեծ ոգևորություն է տիրում՝ Իրաքի տարածք Թուրքիայի ներխուժման հետ կապված։ Իսկ պատճառը ոչ այնքան թուրքական ծավալման փաստն է, որքան «դրանով բացվող հնարավորությունը» Ադրբեջանի համար։ Բաքվում համարում են, որ թուրքական այդ փորձը պետք է դիտարկել որպես աշխարհաքաղաքական նոր պայմաններում դրվող նախադեպ և նույն փորձը կիրառել նաև Հայաստանի վրա։ Ըստ ադրբեջանցիների՝ Բաքուն պետք է շատ արագ օգտվի թուրքական փորձից և զինված հարձակում սկսի Հայաստանի դեմ։

 
Իրանագետ  Արտյոմ Տոնոյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր