Առաջիկայում Կենդանակերպի նշանները կզգան խորը փոխակերպումներ, որոնք կբարելավեն իրենց կյանքը          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի զիջի համաշխարհային տերությունների ճնշման տակ    

21 ապր 2022 13:18

Երբ գա, կհասկանա, որ ցեղասպանություն է. Զելենսկին Մակրոնին հրավիրել է Ուկրաինա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիրքորոշմանն Ուկրաինայում «ցեղասպանությունը» չճանաչելու վերաբերյալ։ Այս համատեքստում նա ֆրանսիացի գործընկերոջը հրավիրել է Ուկրաինա։


Զելենսկու խոսքով՝ երբ Մակրոնը ժամանի Ուկրաինա, կհասկանա, որ դա «ցեղասպանություն» է։ Նա այս մասին ասել է BFMTV-ին:


«Կարծում եմ, որ Մակրոնը դա ձևակերպել է իրավական տեսանկյունից: Եվ ես իսկապես հավատում եմ, որ նա կհասկանա, որ սա ցեղասպանություն է, երբ գա այստեղ: Ես հրավիրում եմ նրան, ինչպես յուրաքանչյուր առաջնորդի», - ասել է Զելենսկին:


Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել էր Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններն անվանել «ցեղասպանություն», ինչպես որ արել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Նա հայտարարել էր, որ ուկրաինացիներն ու ռուսները «եղբայրական» ժողովուրդներ են։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր