Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

21 ապր 2022 13:49

Moderna պատվաստանյութի մոտ անսպասելի կողմնակի էֆեկտ են հայտնաբերել

Նյու Յորքի Մաունթ-Սինայ հոսպիտալի բժշկական դպրոցի գիտնականները նկարագրել են Moderna պատվաստանյութի նոր կողմնակի էֆեկտը։ Պարզվում է, որ այդ պատվաստանյութը կարող է իմունային համակարգում առաջացնել հակամարմիններ պոլիէթիլենգլիկոլի նկատմամբ։  Աշխատանքի արդյունքները հրապարակվել են medRxiv-ում։

Գիտնականները կլինիկայի մի քանի տասնյակ աշխատակիցներից իմունային բջիջների եւ արյան շիճուկի նմուշներ են վերցրել։ Խմբերից մեկում անալիզները ստացվել են

նախքան կամավորների՝ Pfizer եւ Moderna պատվաստանյութերի առաջին եւ երկրորդ չափաբաժինները ստանալը, իսկ մյուս խմբերում՝ տարբեր ընդմիջումներով պատվաստումից հետո:

Ինչպես պարզվել է, Pfizer եւ Moderna պատվաստանյութերում օրգանիզմի արձագանքը պոլիէթիլենգլիկոլի մոլեկուլների նկատմամբ էապես տարբերվել է․ Moderna պատվաստանյութն օգտագործելիս հետազոտվողների մոտ էապես ավելացել է արյան մեջ պոլիէթիլենգլիկոլի նկատմամբ հակամարմինները:

Այս պահին գիտնականները նախատեսում են շարունակել ուսումնասիրել այս կապը, քանի որ դա կօգնի հասկանալ՝ ինչն է նման ռեակցիա առաջացրել եւ որքանով է այն վտանգավոր առողջության համար։     

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր