Եվրոպայի գազային երազանքները կարող են փլուզվել Լեռնային Ղարաբաղի հետ Ադրբեջանի հակամարտությամբ. Foreign Policy          Մեծամորի ԱԷԿ-ը ճանաչվել է աշխարհի ամենավտանգավոր ատոմակայանը, մեծ սպառնալիք է ներկայացնում Թուրքիայի ու Ադրբեջանի, ապա նաև Ռուսաստանի համար. թուրք պաշտոնյա       Նոր տեղեկություններ՝ 19-ամյա զինվորի մահվան դեպքից    

25 ապր 2022 18:04

Տեսանյութ.Դանակով զինված 9-րդ դասարանի աղջիկը հարձակվել է Արցախի հերոսի մոր վրա.դու գիտե՞ս, թե իմ հերն ով է, վիզդ կկտրեմ, գլուխդ կկտրեմ, կտոր-կտոր կանեմ

Դանակով զինված ինչ-որ լակոտ հարձակվել է Արցախի հերոս Առուշանյան Դավիթի մոր՝ տիկին Լիդայի վրա: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է նրանց ընտնիքի մտերիմ Արամ Գեւորգյանը:

Նա, «լայվ»-ում պատմել է, թե ինչպես է եղել դեպքը. «Ապրիլի 23-ի երեկոյան տիկին Լիդան տուն վերադառնալիս ինչ-որ լակոտ, 9-րդ դասարանի աղջիկ դանակով սպառնացել է նրան: Տուն վերադառնալիս արդեն իրենց թաղերում դիմացից երկու հոգի են գնում եւ այդ տարածքում կա շնք, որտեղ բնակվում են Արցախից տեղահանված մարդիկ: Տիկին Լիդան 3 մետր հեռավորությամբ է գնում եւ լսում է, որ նրանցից մեկը հայհոյախառն արտհայտություններով ասում է, որ ղարաբաղցիները եկել, լցվել են, պետք է հանել ռադ անել: Տիկին Լիդան նկատողություն է անում, ասում է՝ չի կարելի, լվ օրից չէ, որ այդ մարդիկ եկել են: Դրանից հետո աղջիկը հանում է բավական մեծ դանակը, սպիտակ պոչով ու հարձակվում Տիկին Լիդայի վրա, թե՝ այ պառավ, դու ով ես, որ ինձ տենց բան ասես, դու գիտե՞ս, թե իմ հերն ով է, վիզդ կկտրեմ, գլուխդ կկտրեմ,  տնեցիքիդ տեղը կիմանա, կտոր-կտոր կանեմ:

Տիկին Լիդան ասում է՝ պայուսակով պաշտպանվում եմ, որ դեմքս չնասի: Դանակը թափահարելով, 30 մետր այդ կինը հետ-հետ նահանջելով գնում է հետ: Այդ աղջկա ընկերուհին, որ երեւի մի քիչ ավելի ադեկվատ է լինում, սրան քաշում տանում է»,-ասաց Արամ Գեւորգյանը՝ հավելելով, որ դեպքը եղել է Նոր Նորքի 5-րդ զանգվածում:

Դեպքից հետո տիկին Լիդան զանգում է ոստիկանություն, ոստիկաններին տանում տեղը ցույց է տալիս. «Որպեսզի գործ չհարուցեն, իրենց վրա չմնա չբացահայտված գործ, սկսում են ասել, որ տարածքում կամերա չկա, կարող է չգտնենք: Ամեն դեպքում տիկին Լիդային տանում են բաժին ու այնտեղ սկսվում է «հերոսական» ոստիկանների էջը: Ասում են՝ կարո՞ղ ա դանակ չի եղել: Հետո ասում են՝ այ տատի ջան, քեզ պե՞տք էր նկատողություն էիր անում: Փորձում են խրատներ կարդալ, փոխանակ գնան տաք հետքերով էդ լակոտին բռնեն: Կնոջը 2 ժամ պահում են ոստիկանության բաժնում, փորձում են համոզել, որ լավ չի տեսել, զանգում են հարսին, հարցնում են՝ սկիսուրդ որտե՞ղ է եղել, ճի՞շտ է ասում: Ամեն դեպքում հաղորդումը վերցնում են»:

Ավելի ուշ Տիկին Լիդան պարզում է, որ այդ աղջիկները թիվ 166 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներ են՝ Էլեն եւ Ջեմմա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր