Կիվին օգնում է արագ մաքրել օրգանիզմը, այրել ավելորդ ճարպերը, ինչպես նաև՝ օրգանիզմը հագեցնել վիտամիններով          Փաշինյանը կմեկնի Մոսկվա մասնակցելու մայիսի 9-ին կայանալիք տոնակատարություններին       Արդյունավետ բանակցություններ ունեցանք Պուտինի հետ, կա հնարավորություն սարսափելի պատերազմը վերջապես ավարտելու    

25 ապր 2022 14:34

Արևմուտքը չկարողացավ աշխարհի մեծ մասին շրջել Ռուսաստանի դեմ. Foreign Policy

Արևմուտքը չկարողացավ աշխարհի մեծ մասին շրջել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայում ռազմական գործողության սկսվելուց հետո, գրում է սյունակագիր Հովարդ Ֆրենչը Foreign Policy ամսագրում։


Նրա խոսքով՝ շատ պետություններ չեն աջակցել Մոսկվայի դեմ պատժամիջոցներին, այդ թվում՝ այնպիսի խոշոր երկրներ, ինչպիսիք են Հնդկաստանն ու Չինաստանը։


«Իրականում, այս երկրների բնակչության թվաքանակը հաշվելիս պարզ է դառնում, որ մարդկության մեծամասնությունը ներկայացնող պետություններն այս հակամարտությունում դիրքորոշում չեն որդեգրել՝ տեսնելով դրա մեջ Արևելքի և Արևմուտքի նախկին մրցակցության ծանոթ արձագանքները», – նշել է Ֆրենչը:


Սյունակագրի կարծիքով՝ 20-րդ դարի սկզբից ձևավորված միջազգային քաղաքական համակարգը «երրորդ աշխարհի» երկրներին տվել է երկրորդ կարգի պետությունների կարգավիճակ։ Որպես օրինակ նա բերել է եվրոպական երկրների կողմից Աֆրիկայի գաղութացումը։


«Դա ստրկացած միլիոնավոր մարդկանց աշխատանքն էր, որոնք հսկայական քանակությամբ շաքար և բամբակ աճեցրին, մաքրեցին հողը և կատարեցին մնացած բոլոր չվարձատրվող աշխատանքները, ամերիկյան գաղութները Եվրոպայի համար դարձրին շահավետ, իսկ «Հին աշխարհի» համար՝ նոր ու հարուստ»,- ընդգծել է հեղինակը։


Ֆրենչը կոչ է արել չանտեսել նախկին գաղութացված ժողովուրդների շրջանում բարձրացած արդարության զգացումը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր