Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է          Հուսամ՝ սահմանագծման այդ սյունը նույն հետևանքը չի թողնելու, ինչ անցակետն է թողել.Մի մոռացեք, Ալիևը հրապարակայնորեն հայտարարեց, որ «ՀՀ-ն Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»       Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, հիմնական ապացույցների ոչնչացում, անպատժելիություն․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին    

27 ապր 2022 12:49

ՌԴ-ն «Կալիբր» հրթիռներով ոչնչացրել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Ուկրաինա մատակարարված զենք-զինամթերքի մեծ խմբաքանակով անգարները

Ռուսական բանակը Զապորոժիեում «Կալիբր» հրթիռներով ոչնչացրել է ուկրաինական զինված ուժերին ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից մատակարարված զենքի և զինամթերքի մեծ խմբաքանակով անգարները։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Զապորոժիեի ալյումինի գործարանի տարածքում բարձր ճշգրտության ծովային հեռահարության «Կալիբր» հրթիռները ոչնչացրել են անգարներ օտարերկրյա զենքի և զինամթերքի մեծ խմբաքանակով, որոնք մատակարարվել են ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից ուկրաինական զորքերի համար»,-ասել է Կոնաշենկովը:

Կոնաշենկովը հայտնել է, որ ՌԴ օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան գիշերը հարվածել է Ուկրաինայի 59 ռազմական օբյեկտի։

Ընդհանուր առմամբ, Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության սկզբից ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է 607 անօդաչու թռչող սարք, 2596 տանկ և զրահամեքենա, ինչպես նաև 296 բազմակի հրթիռային կայան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր