Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

27 ապր 2022 14:30

Սպիտակ տունն անհանգստացած է՝Իրանը կարող է մի քանի շաբաթում միջուկային զենք ստեղծել

Սպիտակ տունն անհանգստանում է, որ Իրանը կարող է մի քանի շաբաթում միջուկային զենք ստեղծել, ինչի մասին հայտարարել է մամուլի քարտուղար Ջեն Փսակին: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի  Բլինկենը հայտարարել է, որ Իրանն արագացրել է միջուկային ծրագրի զարգացումը:


Լրագրողների համար հերթական ճեպազրույցում Փսակիին հարցրել են, թե արդյոք Սպիտակ տունը մտահոգված է որոշ փորձագետների այն կանխատեսումներով, որ Իրանը կարող է միջուկային զենք ստեղծել երկու շաբաթվա ընթացքում, գրում է Reuters-ը։




Այս դա միանշանակ անհանգստացնում է մեզ: Ես կասեի, որ մենք վերադառնում ենք իրանական միջուկային գործարքին նախորդած ժամանակաշրջանին»,- պատասխանել է Փսակին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր