Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

28 ապր 2022 11:13

Տեսանյութ.Արդեն պարզ է, Նիկոլը գնալու է, բայց և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը «թաքուն» են խաղում. ինչո՞ւ100 հազարավոր մարդիկ դուրս չեն գալիս փողոց

Արդեն իսկ անհայտ է, որ իշխանափոխություն Հայաստանում տեղի է ունենալու, խնդիրը դա չէ, բայց երկու գլխավոր հարց, այդուամենայնիվ, կա։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։


Առաջին հարցն այն է, որ այդ իշխանափոխությունը տեղի ունենա առանց քաղաքացիական պատերազմի, ինչը շատ բարդ է լինելու, որովհետև Նիկոլն արդեն քանդել է պետական ինստիտուտները, ու նրան միևնույն է կաթվածահար կլինի պետական համակարգը թե ոչ, նույնը նաև երթևեկությունն ու մյուս ոլորտները։ «Նիկոլն իր իշխանությունը չի զիջելու ոչ մի դեպքում, ավելին, եթե բանը բանից անցավ, նա անգամ չի վարանի ժողովրդի վրա կրակելու հրաման տալ»,- ասել է Արմեն Բաղդասարյանը։


Երկրորդ գլխավոր հարցը, ըստ նրա, այն է, թե ինչ է լինելու իշխանափոխությունից հետո։


«Հենց սա է ընդդիմության խոցելի կողմը, նա այդ մասին այսօր չի խոսում, և նաև սա է պատճառը, որ 100 հազարավոր մարդիկ դուրս չեն գալիս փողոց»,- ասել է վերլուծաբանը։


Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր