Փաշինյանի և Ալիևի համատեղ սադրանքները կարող են հանգեցնել պատերազմի.Արցախը հիմա ամենապաշտպանվածն է, իրական վտանգը հենց ՀՀ-ում է
Rossaprimavera.ru-ն գրում է, որ Հավաքական Արևմուտքը նախատեսում է ակտիվացնել Ռուսաստանի ծայրամասերի լարվածության օջախները, և դրանցից ամենավտանգավորը Անդրկովկասն է։ Այդ մասին իր Telegram ալիքում հայտարարել է հայ ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։
Նա հիշեցրել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկը կապված է ծրագրված հարձակման մասին տեղեկատվության հետ։ «Անգլո-սաքսոնական դուետը շահագրգռված է տևական պատերազմով, որի արդյունքում, նախ, նախատեսվում է մաշել ռուսական տնտեսությունը եվրոպացիների բարեկեցության գնով, և երկրորդը ստանալ ահռելի մարդկային կորուստներ, ուկրաինացիների կյանքի գնով»,- կարծիք է հայտնել փորձագետը: «Ուկրաինական նախագծի» ճարտարապետները հույսը դնում են այն բանի վրա, որ ստեղծված իրավիճակը ապակայունացնելու է ռուսական հասարակությունը, ինչը կհանգեցնի Պուտինի տապալմանը։ Նաև ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ծրագրերում է ոչնչացնել Ռուսաստանի միջուկային ներուժը՝ առանց վերականգնման հնարավորության, ասել է Նահապետյանը։
«Հավաքական Արևմուտքը նախատեսում է ակտիվացնել Ռուսաստանի ծայրամասերում գտնվող կրակի բոլոր չորս օջախները՝
1) Հարավային Կովկասը՝ Թուրքիա-Իրան-Ռուսաստան բախումով 2) Կենտրոնական Ասիան
3) Հյուսիսային Եվրոպան՝ մինչև հունիս Շվեդիային և Ֆինլանդիային ներքաշելով դեպի ՆԱՏՕ։
Եվ սա չհաշված ռիսկերը Պրիդնեստրովիայում և Վրաստանում»,- ընդգծել է փորձագետը։
Նրա կարծիքով, Անդրկովկասը այժմ ամենապայթյունավտանգ տարածաշրջանն է՝ հատկապես հաշվի առնելով բողոքի շարժման մասշտաբների աճը և Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հնարավոր համատեղ սադրանքները, որոնք կարող են հանգեցնել պատերազմի:
«Այսօր Արցախը բոլոր տարածքներից ամենապաշտպանվածն է։ Իրական վտանգը հենց Հայաստանում է, որը կարող է հզոր դետոնատոր դառնալ տարածաշրջանում»,- հավելել է Նահապետյանը։
Փորձագետը կարծում է, որ աղետից խուսափելու միակ միջոցը Փաշինյանի շուտափույթ ու անցավ հեռացումն է իշխանությունից։