Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

28 ապր 2022 13:40

Թուրքերը հարց են ուղղել՝ ինչո՞ւ է Բայդենը պնդում, թե Ուկրաինայի ջարդերը որպես «ցեղասպանություն» որակելը ժամանակի հարց է, իսկ 1915թ.-ինը ցեղասպանություն

Թուրքական TRT Haber պետական լրատվական հեռուստաալիքը հարցում է ուղարկել ԱՄՆ պետդեպարտամենտին ապրիլի 24-ի ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործման վերաբերյալ։

Թուրքական հեռուստաալիքը բացատրություն է խնդրել` «ինչի՞ հիման վրա է Բայդենը պնդում, որ Ուկրաինայում ջարդերը որպես «ցեղասպանություն» որակելու հարցը պետք է թողնվի իրավաբանների միջազգային հետաքննության հայեցողությանը, իսկ  1915թ. իրադարձությունները որակում է որպես ցեղասպանություն: Եվ ինչո՞ւ են ցեղասպանության սահմանման երկու հայտարարությունները, որոնք արվել են մի քանի շաբաթվա տարբերությամբ, տարբերվել միմյանցից, ինչպես ցերեկն ու գիշերը»։

Ըստ թուրքական պետական հեռուստատեսության` պատասխանում ասվում է, որ «1915 թվականի իրադարձությունների առնչությամբ ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու պատճառը ԱՄՆ պետդեպարտամենտի` այն ժամանակվա աշխատակիցների զեկույցներն են»։

«Նախագահ Բայդենի կողմից իր հայտարարության մեջ ցեղասպանության սահմանման օգտագործումը հիմնված է պատմական գրառումների վրա, որոնք պատրաստվել են այն ժամանակ Օսմանյան կայսրությունում ծառայող` ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնյաների զեկույցների հիման վրա, և այդ գրառումները համապատասխանում են ժամանակակից հետազոտություններին», - ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի  պաշտոնական պատասխանում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր