Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

29 ապր 2022 10:03

Ընդդիմությունը պայքարի պլան Բ ունի. նոր լիդերներ են ասպարեզ գալու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Մայիսի 1-ին՝ ժամը 16:00-ին Երեւանում տեղի է ունենալու վերջին տարիների ամենահուժկու հանրահավաքը»․ նախօրեին հայտարարեց հակաիշխանական պայքարի առաջնորդներից մեկը՝ ԱԺ փոխնախագահ, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը։ Շուրջ երկու շաբաթ իշխանությունների հրաժարականի պահանջով մայրաքաղաքում եւ մարզերում պայքարի դուրս եկած խմբերը մայիսի 1-ին մեկտեղվելու են մայրաքաղաքում։ Խոսքը հատկապես Արթուր Վանեցյանի, «Հայաստան» դաշինքի, ՀՀԿ-ի եւ ընդդիմադիր այլ ուժերի մասին է: Պայքարին մյուս ուժերից մասնակցում են «5165» եւ Ազատագրական շարժումները: Ենթադրվում է, որ մեծ հանրահավաքն անցկացվելու  է Հանրապետության հրապարակում։


Մեր աղբյուրներն ասում են, որ ընդդիմադիրներն այդ օրը հավաքվածներին սովորականի պես տուն չեն ուղարկելու եւ անհնազանդության նոն-ստոպ պայքարի կոչ են անելու, փորձելու են կաթվածահար անել բնականոն կյանքը եւ այդպիսով հասնել իշխանությունների հրաժարականին, ինչպես ժամանակին արեց Նիկոլ Փաշինյանը: Մենք տեղեկացանք, որ եթե խաղաղ փողոցային պայքարի այս փուլն ինչ-ինչ պատճառներով չհաջողվի, ընդդիմությունը պայքարի պլան Բ ունի, որն առայժմ չեն գաղտնազերծում: Ի դեպ, ընդդիմության առաջատարներն անգամ տվյալ օրվա անելիքների ողջ ծավալի մասին պատկերացում չունեն` ամեն մեկն իր անելիքի մասով է տեղեկացված: Մեզ ասացին, որ պայքարի նոր լիդերներ էլ են ասպարեզ դուրս գալու, որոնք առայժմ սպասում են դեպքերի զարգացումներին»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր