ԱԱԾ-ն զգուշացնում է՝ ձեռնարկելու են միջոցներ՝ չեզոքացնելով ՀՀ ներքին անվտանգությունն ապակայունացնող ցանկացած տեսակի գործողություն
Այս մասին ասված է ՀՀ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հայտնվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին և հետևողական պայքար է տանելու սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտման ուղղությամբ՝ հասարակության լայն շերտերին կոչ անելով դրսևորել բացառապես օրինապաշտ վարքագիծ և տուրք չտալ անձնական կամ քաղաքական նեղ մղումներով պայմանավորված, երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող սադրիչ կոչերին ու հորդորներին:
