Ես ձեր դատական թիմից չեմ վախենում, ես արդարացվելու եմ, բայց դուք մնալու եք մեղավոր և ձեր սերունդներն են մնալու մեղավոր          Արցախում առգրավված ռուսական զենքը կարող է վաճառվել Ուկրաինային․Ադրբեջանցի պատգամավոր       Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան    

02 մայիս 2022 17:44

Կա՛մ Ուկրաինան, կա՛մ ռուս զբոսաշրջիկները. Զելենսկին Թուրքիային կոչ է արել ընտրություն կատարել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկակի ստանդարտներ է անվանել Թուրքիայի գործողությունները, որը միաժամանակ օգնություն է ցուցաբերում Ուկրաինային և հյուրընկալում ռուս զբոսաշրջիկներին։ Այս մասին նա հայտարարել է Հունաստանի հանրային ERT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Թուրքիան մի կողմից հանդես է գալիս որպես միջնորդ և կարևոր քայլերով աջակցում է Ուկրաինային, իսկ միաժամանակ մյուս կողմից՝ մենք տեսնում ենք, օրինակ, զբոսաշրջային երթուղիների պատրաստումը հատուկ ռուսական զբոսաշրջության համար»,- ասել է Զելենսկին։

Նրա կարծիքով, դա չպետք է տեղի ունենա, եթե Թուրքիան ու Ուկրաինան ցանկանում են բարեկամական հարաբերություններ ունենալ, գրում է rbc.ru-ն։

«Դրա հետ այդպես վարվել չի կարելի, երկակի ստանդարտներ են: Սա անարդար է»,- ասել է Ուկրաինայի նախագահը: Զելենսկին թուրքական իշխանություններին հորդորել է ընտրություն կատարել:

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության սկզբից ի վեր Թուրքիան բազմիցս փորձել է միջնորդ դառնալ բանակցություններում։ Մարտի 29-ին Մոսկվայի և Կիևի պատվիրակությունները հանդիպել են Ստամբուլում, որտեղ ուկրաինական կողմն առաջարկել է ՆԱՏՕ-ին անդամակցելու փոխարեն իր անվտանգության ապահովման նոր սխեմա։ Ըստ այդմ՝ Թուրքիան պետք է լինի Ուկրաինայի անվտանգության երաշխավոր երկրների շարքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր