Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար          Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին       Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»    

03 մայիս 2022 11:24

Տեսանյութ․ Զորք է հանել մեր դեմ, բայց չեն կարող՝ ինչքան բռնում են, էնքան շատանում ենք

Իշխանությունը զորք է հանել մեր դեմ, բայց չեն կարող՝ ինչքան բռնում են, էնքան շատանում ենք, Երևանն արդեն փողոցում է՝ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, որի գլխավորությամբ երթը շրջում էր Երևանի փողոցներով ու տարբեր հատվածներում փակում դրանք։

«Սա երթերից մեկն է, Երևանում հիմա 20 այսպիսի երթ կա։ Արդեն ամեն ինչ ավարտված է։ Պարզապես ոստիկանները պետք է հասկանան, որ իրենք չեն ակրող Նիկոլ պահել և այս ապօրինություններին պետք է վերջ դնեն, բայց տեսնում եք քաղաքացիներն տանում են՝ ոստիկանական բաժիններում են երգում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա վստահեցրեց, որ ցույցերը շարունակվելու են մինչև Նիկոլ Փաշինյանին ծնկի բերեն։ Իսկ եթե հրաժարական չտա՞՝ հարցին, Սաղաթելյանը պատասխանեց՝ չի կարող չտալ։

«Ամեն ինչ ավարտված է՝ առավոտ լույսը բացվում է, քաղաքացիները փողոցում են»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նշենք, որ «Դիմադրություն» շարժման կոչով մասշտաբային անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում ամբողջ հանրապետությունում։ Երթևեկությունը կաթվածահար է։ Ֆրանսիայի հրապարակում արդեն երկրորդ գիշերը վրաններում են անցկացնում Փաշինյանին ապազգային կառավարման դեմ դուրս եկած արժանապատիվ քաղաքացիները։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր