Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ          Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը       Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները    

03 մայիս 2022 15:40

Բացի մորուք պահելուց՝ ամեն ինչ կրկնում են.Ոստիկանության գործողությունները գնահատում եմ համաչափ, որևէ խուճապ չկա

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ երկրում տիրող իրավիճակը նորմալ է, որևէ խուճապ կամ լարվածություն չկա.


«ՀՀ քաղաքացիներն իրենց ընտրությունն արել են ընդամենը մի քանի ամիս առաջ, ընտրության արդյունքները հաստատվել են, իսկ ընդդիմության գործելաոճը, դա իրենց իրավունքն է: Քաղաքացիները եթե ցանկություն են ունենում նոր իշխանություն ձևավորելու, դա անում են ընտրության միջոցով»,-ասաց Սիմոնյանը:


Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց ոստիկանությանը, որ թույլ չեն տալիս այս օրերին քաղաքում կատարվող «փոքր միջոցառումները» խանգարեն մյուս քաղաքացիներին.


«Ոստիկանության գործողությունները գնահատում եմ համաչափ։ Շնորհակալություն եմ հայտնում ոստիկանությանը, որ մեր մյուս քաղաքացիների իրավունքներն իրենք պահպանում են և թույլ չեն տալիս, որպեսզի տեղի ունեցող տարբեր փոքր միջոցառումները խանգարեն մնացած քաղաքացիներ իրավունքներին։ Միևնույն ժամանակ, ովքեր իրենց իրավունքն են իրացնում ցույցեր, երթեր կազմակերպելու հետ կապված, իրենց նույնպես հարգանքով եմ վերաբերվում»,-նշում է Սիմոնյանը:


Հարցին՝ ներքաղաքական ճգնաժամի նման պայմաններում պատրաստ են համագործակցել ընդդիմության հետ, Ալեն Սիմոնյանն ասաց, թե ներքաղաքական ճգնաժամ չի տեսնում.


«Այն ուժերը, որոնք 2021թ-ի ընտրությունների ժամանակ պարտվեցին, հիմա փորձում են նույն դերակատարներով, նույն ասելիքով ու նույն ագրեսիայով ալիք բարձրացնել, իրենք իրենց ոգևորում են, որ ամեն ինչ լավ է ստացվում. Ակնհայտ է՝ մեր քաղաքացիներն իրենց ընտրությունն արել են և աշխատում են զերծ մնալ նման քայլերից», - ասաց Սիմոնյանը։
Ինչ վերաբերվում է համագործակցությանը՝ ԱԺ նախագահն ասաց, որ բազմիցս են առաջարկել ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպել, քննարկում անել, սակայն հրաժարվել են:


Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե ընդդիմության առաջին հանրահավաքի հենց առաջին ժամերին մեր սահմանին գրանցվել է ադրբեջանական կողմից մեծ տրամաչափով զենքի կիրառման դեպք.
«Հետևությունները թողնում եմ ձեզ։ Գրեթե միշտ մեր ընդդիմության գործողությունները համընկնում են երկրի ղեկավարի կարևոր այցերի կամ սահմանին տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Ես չեմ համարում, որ դա զուգադիպություն է, այնուամենայնից, սա ինչ-որ ձևերով այդ ամենը համակարգվում է»,-ասաց ԱԺ նախագահը։


Նա նաև ընդդիմադիրներին մեղադրեց 2018թ-ի հեղափոխության տեխնոլոգիաները կրկնելու մեջ.


«Բացի մորուք պահելուց՝ ամեն ինչ կրկնում են»,-ասաց Սիմոնյանը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր