ԱՄՆ-ն պատրաստվում է ներդնել 250 դոլարի «վիզայի ապահովության վճար»          ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել       Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա    

03 մայիս 2022 15:59

«Կարմիրբերետավորը ձեռքը մտցրել էր գրպանս»․ քաղաքացին պնդում է, որ բերման ենթարկվելիս գողացել են իր գումարը

Անհնազանդության ակցիայի ժամանակ Բաղրամյան պողոտայում այսօր՝ մայիսի 3-ին, կարմիրբերետավորը բերման ենթարկվող քաղաքացու գրպանից գողացել է 200 հազար դրամ։ Այս մասին պատմեց NEWS.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացի Մանուկյանը, որը խնդրեց չհրապարակել իր անունը։

«Ինձ բերման էին ենթարկում չորս կարմիրբերետավորներ։ Մեքենա նստելիս զգացի, որ նրանցից մեկը ձեռքը մտցրել էր գրպանս։ Ես ասացի, որ հեռու տանի ձեռքերը, բայց այդ պահին չէի զգացել, որ ինքն արդեն վերցրել էր գումարս»,- ասաց Մանուկյանը։

Քաղաքացին ոստիկանական բաժանամունքի մոտ նկատել է, որ իր գումարն անհետացել է եւ աղմուկ է բարձրացրել։

«Սկսեցինք գումարը փնտրել ավտոմեքենայի մեջ, իհարկե, այն չկար։ Ես կասկած չունեմ, որ այդ բերետավորն է վերցրել իմ գումարը։ Ես կասկածներ ունեմ, որ ոստիկանական համազգեստի տակ մեծ մասամբ թաքնված են թաղային խուժանները կամ էլ վերջին ընթացքում ոստիկանական շարքերը շատ հեշտությամբ համալրած կասկածելի մարդիկ են»,- նշեց Մանուկյանը։

Քաղաքացին հավելեց, որ դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել ոստիկանական բաժանմունք․ «Դեմքը շատ լավ հիշում եմ․մինչեւ երեսուն տարեկան տղամարդ էր, հուսով եմ կգտնվի»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր