Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության          «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը       Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես    

03 մայիս 2022 16:55

Ուկրաինայում հայտնաբերվել են ռուս զինծառայողների դիեր՝ շարված Z տառի տեսքով (լուսանկար)

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է լուսանկար, որում ուկրաինացիները ռուս զինծառայողների դիերը շարել են ընթացող ռազմական գործողության շրջանակում ռուսական զորքերի խորհրդանիշը համարվող Z տառի տեսքով:

Նշվում է, որ լուսանկարն արվել է Խարկովից ոչ հեռու գտնվող գյուղերից մեկում:

Աղբյուրը մանրամասնում է, որ ուկրաինական կողմը լուրջ առաջընթաց ունի Խարկովի ուղղությամբ:

Լրագրողները, որոնք խիզախել են դուրս գալ առաջացող զորքերի հետևում, Խարկովի մոտակա գյուղերը նկարագրել են որպես «գերեզմանոց բաց երկնքի տակ», որտեղ փողոցներն ու դաշտերը լցված են մարմիններով:

Ամենասարսափելի տեսարաններից մեկը ռուսական զինծառայողների դիակների հայտնաբերումն էր, որոնք դասավորված էին Z տառի տեսքով: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր