Խերսոնում ռուսների հետ «համագործակցած» տղամարդկանց կապել են փողոցի սյուներին

Ըստ Daily Mail-ի՝ լուսանկարում պատկերվածները ենթադրաբար կոլոբորոցիոնիստներ են, որոնք «համագործակցել» են ռուսական զորքերի հետ այն ընթացքում, երբ քաղաքը գտնվել է նրանց վերահսկողության ներքո:
Աղբյուրը գրում է, որ նրանցից շատերը, որոնք համագործակցել են ռուսների հետ, փախել են քաղաքից վերջին մի քանի շաբաթվա ընթացքում:
Բայց լուսանկարում պատկերված երկու տղամարդիկ երեկ բերման են ենթարկվել. նրանք սպասում են իրենց ճակատագրին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ երեկոյան ասել է, որ քննիչները բացահայտել են ավելի քան 400 ռազմական հանցագործություններ՝ իրականացված ռուսական զորքի կողմից, և որ Խերսոնի շրջանում հայտնաբերել են ինչպես զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական անձանց դիեր։