Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

04 մայիս 2022 15:49

Պիտի հեռանաք չորսդ էլ .Ձեր բոլորի ձեռքերի վրա այնքան արյուն կա, Էս ժողովրդին դարձրել էք սեփականություն...

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանի գրառումը․ «ՆԻԿՈԼԸ ՊԻՏԻ ՀԵՌԱՆԱ, բայց հեռանալիս հետը պիտի տանի Ռոբերտ Քորաչյանին, Սերժ Սարսգյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին։

Պիտի հեռանան բոլոր չորսը։ Ներկա-նախկին դիսկուրսը պիտի դադարեցվի։ Դաշտ պիտի մտնեն բացառապես անկախ (եթե այդպիսիսներն առհասարակ կան) քաղաքական ուժեր ու գործիչներ։ 30 տարուց ավելի եղած որևէ ղեկավար չկարողացավ լուծել արցախյան հակամարտությունը՝ սերունդներին թողնելով անապահով ու անպաշտպանված երկիր։

Ամեն ընտրական շրջափուլում էս հասարակությանը տարել ու տանում են ծայրահեղությունների։ Ամեն անհամաձայնության դեպքում արյուն է թափվում, իշխանությունն էլ վերածվում է սեփական ամբիցիաների բավարարման գործիքի։

Մենք չենք կարողանում դուրս գալ այս զզվելի իրավիճակից բացառապես մեր խելքից, քանի որ մի կտոր լափի համար պատրաստ ենք սպասարկել ում շահերը ասես, բացի մերից։ Էս երկիրը չի կարողանում շնչել, կոկորդին կանգնած են բոլորը։ Էս ժողովուրդն ափսոս է։ Սպանելու եք, տանջելու եք, հատնի ու գնա։ Մենք առանց այդ էլ պակասում ենք օրեցօր, ժամ առ ժամ։ Հույսի փոխարեն հուսալքության դիակը քարշ մի տվեք երկրով մեկ ու գարշահոտ նպատակներով մի սպանեք վերջին կաթիլ հույսը։

1988 - Երկրաշարժ

1988-1991 - Անկախության պայքար

1991-1994 - Արցախյան առաջին գոյամարտ

1996 - Հետընտրական քաոս

1998 - Նախագահի հրաժարական

1998 - Նոր ընտրություն

1999 - Հոկտեմբերի 27

2003 - Հետընտրական ցնցումներ (Ս․ Դեմիրճյան)

2008 - Մարտի 1-ի արյունահեղություն

2013 - Հետընտրական ցնցումներ (Րաֆֆի Հովհաննիսյան)

2018 - Հեղափոխություն

2019 - Համաճարակ

2020- Արցախյան 44-օրյա պատերազմ

2021 - Արտահերթ ընտրություններ

2022 - Ներքաղաքական ցնցումներ

30 տարուց ավել զրկանք։ Մարդ լիներ էս երկրի փոխարեն, վաղուց մեռել էր։ Էս ցանկը կարդալիս հասկանո՞ւմ եք, թե ի՞նչ հոռի ա էս ժողովրդի վիճակը, որ անդադար տանջվել-տառապել ա բոլորիդ ձեռքին ու մի լուսավոր օր հաղթանակից հետո չի ունեցել։

Էսքանը բավարա՞ր է հասկանալու համար, որ հատնող հույսով ու քանակով ժողովրդին թշնամուց բեթար հատացնել պետք չի։

Վերջապես, գնացե՛ք բոլորդ։ Չքվե՛ք էս եկրից։

Ձեր բոլորի ձեռքերի վրա այնքան արյուն կա, որ կարող եք լիճ դաձնել, լող տալ դրանում։ Մի՛ ծծեք հայի արյունը։

Հանգիստ թողեք ուշքի գանք էս բոլոր հարվածներից, որ սթափ դատենք, պարզ լուծենք, հեշտ հաղթահարենք։

Ղասաբի պես հերթով կտրտում եք էս հասարակությանը, կարծես բոլորիդ անձնական թշնամին լինի։ Էս ժողովրդին դարձրել էք սեփականություն, Պետությունն էլ՝ հորական դուքյան։ Լավ, դուք Հայրենիք ունե՞ք, թե՞ չէ։ Հայտարարեք, որ որևէ մեկդ չի լինելու հետագայում ղեկավար, խոստացեք, որ թողնելու եք քաղաքականությունը։ Թույլ տվեք չթաթախված մեկը գա, վստահություն ունենա մարդկանց շրջանում, բանը տեղից շարժի ու էս մարդկանց շունչ քաշելու ժամանակ տա գոնե։ Շատ չէ, թողեք մի 5 տարի հանգիստ ապրենք։

Նիկոլը պիտի գնա՛։

Բայց գնալիս՝ Քոչարյանի, Սարգսյանի, Տեր-Պետրոսյանի ձեռքն ուժեղ սեղմած, միասին, համատեղ, միահամուռ, միակամ․․․ ԳՆԱ՛Ք»։

Աղբյուրը` Դավիթ Գրիգորյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր