Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները          Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է       Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ    

06 մայիս 2022 16:17

Տեսանյութ.Դիմակավորված հատուկջոկատայինները Կառավարության շենքի տանիքից հետևում են ընդդիմության երթին

Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց Համազգային հանրահավքը։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոց մեկ պահանջով՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին, քանի որ նա վտանգում է Հայաստանի և Արցախ Հանրապետութւոննեևրի ապագան։


Հազարավոր քաղաքացիներ վաղ առավոտից խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացնում, ճանապարհներ փակում, երթով անցնում Երևանի փողոցներով՝ քաղաքացիներին կոչ անելով միանալ պայքարին, քանի որ սա հայրենիք ունենալու պայքար է։


Ուշագրավ է, որ Հայաստանը ժողովրդավարության բրենդ համարող Նիկոլ Փաշինյանն այս օրերին թաքնվում է հազարավոր ոստիկանների, հատուկջոկատայինների ետևում։


Այսօր, երբ հազարավոր քաղաքացիներ երթով անցնում էին Հանրապետության հրապարակով՝ Կառավարության շենքի կողքով, 168.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են Կառավարության շենքի տանիքից երթին հետևում դիմակավորված հատուկջոկատայինները։ Նշենք, որ Կառավարության շենքի բոլոր մուտքերի մոտ ոստիկանության մեծ թվով ծառայողներ են հսկում։


Ինչպես ընդդիմադիր գործիչներն են նշում, սա խոսում է Նիկոլ Փաշինյանի վախերի մասին։


Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարական երկրում 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ամբողջ քարոզարշավի ընթացքում Փաշինյանը մարզեր, քաղաքներ էր ուղևորվում մեծաթիվ ուժայինների ուղեկցությամբ, իսկ նրա ելույթի ժամանակ ամբողջ տարածքը հսկում էին դիպուկահարները։


Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր