Կարճատև անձրև և ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          «Chevrolet»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, վիրшվորներից մեկը արտգործնախարարության աշխատակից է       Խոշոր ավտովթար. բախվել են «Toyota»-ն ու «Infinity»-ն. վերջինը գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ    

09 մայիս 2022 13:30

Դոդոշի թույն, աքլորի արյուն, ոգիներ.Մոսկվայում շամանի տան նկուղում հայտնաբերվել է «Լուկօյլ»-ի նախկին թոփ մենեջերի դին

Առեղծվածային հանգամանքներում մահացել է Ռուսական «Լուկօյլ» նավթային ընկերության նախկին թոփ մենեջեր և միլիարդատեր Ալեքսանդր Սուբբոտինը, հայտնում է lenta.ru-ն։ Գործում շրջանառվում են այսպես կոչված շաման Մագուան և իր կինը։ Նրանք հաճախորդներ են ընդունում Միտիշչի քաղաքի  տանը և նրանց բուժոմ այլընտրանքային մեթոդներով. ծեսերի ընթացքում նրանք օգտագործում են դոդոշի թույն, աքլորի արյուն և դիմում ոգիների օգնությանը:

Հայտնի է, որ մահացածը պարբերաբար օգտվում էր նրանց ծառայություններից և խնդրում, որ իրեն բուժեն խումհարից, սակայն բախտորոշ սեանսի ընթացքում նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Շամանը շտապօգնություն չի կանչել և սահմանափակվել է «Կարվալոլ»-ով, ինչից հետո Սուբբոտինին տարել է նկուղ։ Քիչ անց միլիարդատերը մահացել է։

Հիշեցնենք, որ վերջին շաբաթների ընթացքում սա Ռուսաստանի թոփ մենեջերների առաջին տարօրինակ մահը չէ: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին «Գազպրոմբանկ»-ի նախկին մենեջեր Վլադիսլավ Ավաևի և «Նովատեկ»-ի նախկին ղեկավար Սերգեյ Պրոտոսենիի մահվան մասին: Հետաքննության նախնական վարկածով՝ երկուսն էլ նախ սպանել են ընտանիքի անդամներին, որից հետո ինքնասպան են եղել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր