Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

10 մայիս 2022 15:00

Փաշինյան, դու չես տանելու քաղաքացիական բախման, հային հայի դեմ չես հանելու.Ոստիկանությունն անցել է պլան Բ-ի՝փորձելու են գլխատել ընդդիմության առաջնորդներին

ԱԺ նախկին պատգամավոր «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը քայլերթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ զրուցել է մի քանի միջազգային իրավապաշտպան կառույցների հետ, ուղարկել է բողոքի ակցիաների ժամանակ բռնության դեպքերի, ոստիկանության գործողություններից կադրեր, որոնք Նիկոլ Փաշինյանի ուղղակի  հրահանգով  իրականացվում են խաղաղ ցուցարարների հանդեպ։

«Ուղարկել եմ նաև երեկ Մոսկովյան փողոցում, երբ հատուկ սադրիչները մեքենայում միացնելով  Փաշինյանի հոգու «Դուխով» երգը, ամենաայլանդակ հայհոյանքներով փորձեցին սադրանք հրահրել»,- ասաց Զոհրաբյանը։

Ի պատասխան միջազգային գործընկերների այն հակադարձումների, թե ինչու ընդդիմությունը չի արձագանքում, դատապարտում Գյումրիում տեղի ունեցած միջադեպը, երբ ցուցարարները բռնություն էին գործադրել տարեց գյումրեցիների նկատմամբ, Զոհրաբյանն ասել է, դատապարտումներ եղել են։

Քաղաքական գործիչը նշեց, որ Փաշինյանի գրպանի ոստիկանությունն անցել է պլան Բ-ի։

«Տեսնելով, որ ժողովրդի ընդվզումը մեծանում է, իրենց ֆեյքապետության, պետական բյուջեից սնվող ՊՈԱԿ-ի գումարներով ընդդիմության միջև պառատում մտցնելը, ընդդիմադիր  գործիչների հանդեպ ամենագռեհիկ, իրենց կարծիքով լուրեր տարածելը, որևէ արդյունք չի տալիս, անցել են պլան Բ-ի, որը լինելու է  շարունակական, փորձելու են գլխատել  ընդդիմության առաջնորդներին։

Սկսել են երիտթևերի առաջնորդներից, անցնելու են, բնականաբար, առավել լուրջ առաջնորդների, որոնց, իմ  տեղեկությամբ, փորձելու են տարբեր անհեթեթ, շինծու, Նիկոլի թվի քրեական գործերով հենց ընդդիմադիր հավաքների ժամանակ հրավիրել հարցաքննության կամ բերման ենթարկել»։

Նա հիշեցրեց Փաշինյանին հենց նրա արած հայտարարությունը հրապարակում՝ «երբ որ բազմահազար հանրությունը կպահանջնի իմ հրաժարականը, ես կգնամ։

«Նիկոլ, դու տեսնում ես արդեն տաս օր շարունակ ինչ էլ անես, ինչքան էլ դու փորձես վախեցնել, ջարդել այս շարժումը, արժանապատիվ հայը ոտքի է կանգնել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Նա խոսք ուղղեց նաև Հայաստանում հավատարմագրված դեսպանություններին,  թե ինչու, ի տարբերություն 2018 թվականի շարժման օրերին, հիմա որևէ հայտարարությամբ հանդես չեն գալիս։

«Ես գիտեմ օրինակներ, որ պետական աշխատողներին ընդդիմադիր երթերը լայքելու համար հեռացրել են աշխատանքից։ Նիկոլ, դու բղավում էիր, որ Հայաստանը ժողովորդավարության բաստիոն է։ Դիմում եմ ԵՄ դեսպանին, ԱՄՆ դեսպանին՝ դուք պատկերացո՞ւմ եք, սա  37 թվին էլ չի, մարդկանց ընդդիմության հանարահավաքը կամ հանրահավաքից որևէ նկար լայքելու համար աշխատանքից ազատում են։ Բա ինչո՞ւ չեք արձագանքում,  թե ձեզ համար մարդու իրավունքները սելեկտիվ են. այն մարդիկ, ովքեր Փաշինյանի թիմակցիներն են, նրանց իրավունքները պատրաստ եք  պաշտպանել, իսկ այն մարդիկ, ովքեր այստեղ կանգնած են ու ասում են՝ Փաշինյանն անցել է բոլոր կարմիր գծեր Հայաստանի ու  Արցախի անվտանգության հարցում և պետք է հեռանա, նրանք ձեզ համար քաղաքացիներ չե՞ն։ Հասկանում եք, որ դրանով թքում ու  պոլի շոր եք սարքում մարդու իրավունքը և միջազգային հումանիտար իրավունքը»,- ասաց Զոհրաբյանը։

Նա ընդգծեց, որ հնարավոր չի լինելու կասեցնել այս շարժումը, սակայն ճանաչելով և իմանալով Փաշինյանի բարոյական տեսակը, գիտի, որ  որևէ ստորագույն սադրանքի առջև կանգ չի առնելու։

«Հորդորս է քաղաքացիներին՝ չտրվել սադրանքների, հորդորս է ընդդիմությանը՝  փորձում են տարատեսակ հիմարություններով մեր միասնականությունը պառակտել, չտրվել դրան։
Փաշինյան դու չես տանելու քաղաքացիական բախման, հային հայի դեմ չես հանելու»,- ասաց Զոհրաբյանը։

Նա հայտարարեց, որ այն բանակցային ժառանգությունը, որ Նիկոլ Փաշինյանը ժառանգել էր ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներից, լավագույն բանակցային  ժառանգությունն էր, որը հնարավորություն էր տալու Արցախին ունենալ նախ միջանկյալ կարգավիճակ, հետո հանրաքվեով ունենալ միջազգայնորեն ընդունված վերջնական կարգավիճակ։

«Այդ ամենը Փաշինյանը մատաղ արեց Ալիևին։ Բայց հիմա գնալու ես,  ինչ էլ անես՝ գանալու ես»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր