«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

10 մայիս 2022 16:55

24-ամյա էս տղեն, հայկական գելխեղդի նման հոշոտել է տասնյակ ասկյարների. Պատերազմի ողջ բովով անցած «Դուդու»-ին, բիրտ ուժ կիրառելով՝ բերման ենթարկեցին

Երևանում այս պահին շարունակվում են խաղաղ անհնազանդության միջոցառումները, որոնց ընթացքում ոստիկանները, մասնավորապես՝ կարմիր բերետավորները, կիրառում են անհամաչափ ու բիրտ ուժ։ Բերման ենթարկվեց նաև հայտնի Դուդուն՝ Էդմոն Ավետիսյանը, ով պատերազմի ողջ ընթացքում կռիվ է տվել թուրքի դեմ։ 

«44-օրյա պատերազմում Դուդուն Հադրութի գնդի արագ արձագանման հակադիվերսիոն ջոկատի հրամանատարն էր: Իր 5 հոգանոց խմբով Դուդուն հայրենիքի համար մղվող կռիվը տվեց Կարախամբեյլիի, Ֆիզուլիի, Հադրութի, Կարմիր Շուկայի, Կրկժանի և Թութակի թեժ մարտերում: 24-ամյա էս տղեն, հայկական գելխեղդի նման հոշոտել է տասնյակ ասկյարների Ջոնսոնի հրամանատարական կետում, երբ քչաքանակ զենքով ու զորքով 8 ժամ հետ է մղել ու իսկական սպանդ կազմակերպել ադրբեջանցիների ձեռնարկած ավելի քանի 5 գրոհների ընթացքում: Դուդու-ի ПК-ն մաղել է այնքան, մինչև իր և ընկերների զինամթերքը սպառվել է: Այդ ժամանակ տղերքը հրետանային կրակի աջակցություն են խնդրում ու երբ տեսնում են, որ այդ աջակցությունը չկա, ստիպված նահանջում են: Էս տղեն իր ջոկատով կռվի դաշտից, շրջափակման մեջից հանել է մեր վիրավոր ժամկետայիններին, մեծաքանակ տեխնիկա և այլն...որ ձեզ ասեմ, թե քանի թուրք է Թութակի մարտերում սեփական ճղճիմ կյանքի ամենավերջին ակնթարթում տեսել Դուդուի քմծիծաղը, միգուցե մտածեք, որ ես չափազանցացնում եմ...այո՛, հերոսները ապրում են մեր մեջ, մեր կողքին, մեր կենցաղով, իսկ մենք նրանց մասին չգիտենք»,-նշված է տեղեկության մեջ։

Էդմոն Ավետիսյանն այս պահին բնակվում է Երևանում, իսկ բազմանդամ ընտանիքը՝ Ստեփանակերտում։ Հադրութի իր տունն այլևս չկա, քանի որ թշնամին այն այրել է։ 
alternativ.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր