Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության          Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին       Տեսանյութ. «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Ազատության հրապարակում    

10 մայիս 2022 11:25

ՌԴ-ն ահաբեկչությանն աջակցող և ահաբեկչություն իրականացնող պետություն է,ուկրաինացիների նկատմամբ ցեղասպանություն է եղե. Լատվիա

Կրեմլը ձգտում է ոչնչացնել ուկրաինացի ազգին, ուստի նման գործողությունները պետք է ճանաչվեն որպես ցեղասպանություն, իսկ Ռուսաստանը ահաբեկչությանն աջակցող և ահաբեկչություն իրականացնող պետություն է։ Այս մասին ասվում է բանաձևի տեքստում, որը մայիսի 10-ին միաձայն ընդունվել է Լիտվայի Սեյմի կողմից։ 


Փաստաթղթում ասվում է, որ «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը և վարձկանները զանգվածային ռազմական հանցագործություններ են կատարել Ուկրաինայի տարածքում, հատկապես Բուչա, Իրպին, Մարիուպոլ, Բորոդյանկա և Գոստոմել քաղաքներում»։


«Լիտվայի Սեյմը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի և նրա քաղաքական ու ռազմական ղեկավարության կողմից 2022 թվականի փետրվարի 24-ին սկսված լայնածավալ զինված ագրեսիան Ուկրաինայի դեմ ճանաչում է որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն... Ռուսաստանի Դաշնությունը, որի զինված ուժերը միտումնավոր և համակարգված կերպով ընտրում են քաղաքացիական թիրախները ռմբակոծության համար, ահաբեկչությանն աջակցող և ահաբեկչություն իրականացնող պետություն է»,- ասվում է բանաձևում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր