Ռուսաստանը փոխում է անձնագրերի կանոնները, հատկապես երեխաների հետ կապված          Օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Տեսանյութ. Ինչ է խորհրդանշում Զատկին հաջորդող չորրորդ՝ Կարմիր կիրակին    

11 մայիս 2022 15:02

Էրդողանի քաղաքականությունը խնդիրներ կստեղծի Իրանի անվտանգության համար,նրանք երազում են միավորել թյուրքական երկրները, ինչը Իրանի օգտին չէ

Միջազգային հարաբերությունների գծով իրանցի փորձագետ Հոսեյն Ասգարին, անդրադառնալով Իրանի և Թուրքիայի հարաբերությունների հեռանկարին, նշել է, որ երկկողմ հարաբերությունները մոտ ապագայում կկանգնեն նոր մարտահրավերների առջև՝ կապված ջրի, սահմանների և Կովկասի հետ. հայտնում է ISNA-ն։


Փորձագետն ընդգծել է, որ Թուրքիան չի դադարեցնի իր ծավալապաշտական քաղաքականությունը, և եթե նույնիսկ Էրդողանը չհաղթի ընտրություններում, նա արդեն հիմք է դրել այդ քաղաքականությանը։


Ասգարին ընդգծել է, որ այս քաղաքականությունը անվտանգության խնդիրներ կստեղծի Իրանի համար։ Թուրքերը երազում են միավորել թյուրքական երկրները, ինչը  Իրանի օգտին չէ։ Փորձագետը նշում է, որ Թեհրանն իր արտաքին քաղաքականության մեջ պետք է ավելի հստակ և իրատեսական մոտեցում ցուցաբերի Անկարայի նկատմամբ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր