Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

11 մայիս 2022 15:18

Կոտայքի մարզում բախվել են Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանսպորտ»-ի մարդատար «ԳԱԶել»-ն ու «ԶԻԼ»-ը, կան վիրավորներ

Կոտայքի մարզում, այսօր, մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։40-ի սահմաններում Արզնիի խճուղում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 63-ամյա Ռոբերտ Ա․-ի վարած, թիվ 258 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի միկրոավտոբուսն ու 29-ամյա Ներսես Վ.-ի վարած ЗИЛ մակնիշի «բենզավոզը»։ 


Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով ГАЗель-ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ՝ 58-ամյա Մարիետա Պ․-ն և 25-ամյա Աննա Մ․-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են «Աբովյան» բժշկական կենտրոն։



Կայքի տեղեկություններով՝ ГАЗель-ը հաշվառված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի հաշվեկշռում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր