Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

12 մայիս 2022 10:59

Այգեձորում չեն հավատում ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե Տավուշից 7 գյուղ կարող է անցնել Ադրբեջանին

Տավուշի մարզի Այգեձոր գյուղում չեն վստահում ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե Տավուշից 7 գյուղ սահմանազատման և սահմանագծման արդյունքում կարող է անցնել Ադրբեջանին:

Նշենք, որ նման հայտարարությամբ է հանդես եկել ադրբեջանական կողմը. Այդ երկրի ԱԳ նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովի հայտարարել էր, թե Տավուշի շրջանի 7 գյուղ և Տիգրանաշենը դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացում կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Այգեձորի գյուղապետ Լորիս Միրզոյանը նշեց, որ մտավախություններ չկան, որ Տավուշից գյուղեր կարող են հանձնվել Ադրբեջանին:

«Օդի մեջ խոսակցություններ են, երբ եղավ կհամոզվենք, մենք օդում չենք կարող ասել՝ լինելու է նման բան, թե չի լինելու»,-ասաց գյուղապետը:

Մեր դիտարկմանը, որ մինչ այս պահը հայկական կողմը չի արձագանքել Ադրբեջանին՝ Այգեձորի համայնքապետն ասաց.

«Ես դրանց հետո գործ չունեմ, իմ բնական խելքով եմ շարժվում, ժողովուրդն էլ հետս»:

Լորիս Միրզոյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ հանրության շրջանում ևս նման մտավախություններ չկան:

Դիտարկմանը, որ Գեղարքունիքից և Սյունիքից շատ տարածքներ են անցել Ադրբեջանի վերահսկողության տակ՝ Այգեձորի համայնքապետն ասաց.

«Ենթադրենք, բռնագրավել են, բայց որ սահմանազատում լինի, այդ ժամանակ, հույս ունենք՝ կկարգավորվի»,-ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր